Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Շնորհակալութի՜ւն, Ֆրանսիա, Լուծումներ Պէտք Է Գտնել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Վշտի, արեան ու արցունքի անտակ ծովում ծառս է լինում հայ ժողովրդի վիրաւոր հոգին․․․ Մենք կրել ենք ցաւալի պարտութիւն անհաւասար պատերազմում, թէեւ մեր Պաշտպանութեան բանակն ու կամաւորները 44 օր շարունակ հերոսաբար կենաց-մահու պայքար մղեցին ՆԱԹՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի, Ազրպէյճանի հրոսակների, վարձու ահաբեկիչների դէմ, եւ այս ամենը սառը աշխարհի քար լռութիւն ներքոյ։
Մենք ունեցանք անչափ թանկ կորուստներ, արնածոր են մեր սրտերն ու հոգիները, մենք սգում ենք զոհուած երիտասարդների մահը, մտահոգւում անյայտ կորած, գերի ընկած եւ վիրաւոր հայորդիների համար։
Բզկտուել ու անդամահատուել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարուայ մեր համազգային հպարտութեան, ոգեւորութեան ու միասնութեան աղբիւրը, մեր յաղթանակների սրբազան խորհրդանիշը։ Ցաւալի, մեր ժողովրդի համար ծանր հետեւանքներով յայտարարութիւնը, իհարկէ կանխեց արիւնահեղութիւնը, եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը ոչ միայն միջնորդական առաքելութեամբ հանդէս եկաւ, այլեւ խաղաղապահներին տեղակայեց Արցախում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգութիւնը եւ փախստականների վերադարձը։
Սակայն, սոսկալի ծանր ու անչափ ցաւալի է տեսնել մէկը միւսի հետեւից դատարկուող գիւղերը, այրուող տները, փակուող դարպասները, դարաւոր թշնամու տիրապետութեան տակ անցնող հայոց սրբավայրերը, յուշարձան կոթողները, նախնեաց շիրիմները, որոնք արդեն սկսել են պղծվել․․․
Այս աղաղակող անարդարութեանը պէտք է վերջ տրուի։ Այս պահին կարծես լոյսի մի փոքր շող է ճառագում․ Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը։
Շնորհակալութիւն, Ֆրանսիայի ազատասէր եւ արդարամիտ ժողովուրդ, որ ընտրել ես նման խիզախ սենատորների, որոնք ի լուր աշխարհի ներկայացրեցին Արցախի ճգնաժամը եւ կանգնեցին ճշմարտութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան դիրքերում։
Խնդիրը կարող է լուծումներ ստանալ, եթէ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնութեան Պետական Տուման, Ֆրանսիայի Փառլամենդը, ԱՄՆ Գոնկրեսը, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը մէկը միւսի հետեւից ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ Արցախի անկախութիւնը։ Շտապ պէտք է գործի դնել մեր դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները, օգտագործել Սփիւռքի հզօր ներուժը։
Արցախի անկախութեան ճանաչումը կլինի այն ամենի պատասխանը, ինչ Թուրքիան կատարեց այս տարածաշրջանում՝ իր բարբարոս էութեանը եւ գործելակերպին համապատասխան խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը, հազարաւոր ընտանիքների պատճառելով կորուստներ, առաջացնելով անասելի մարդկային ճգնաժամ․․․ Բոլորի համար պարզ է այն, որ նրա վերջնական նպատակն է կուլ տալ Անդրկովկասը եւ իրականացնել Փանթուրքիզմի ծրագիրը, յագուրդ տալ իր նորօսմանական նկրտումներին։ Սակայն, պէտք է կանխել Թուրքիայի անընդունելի յաւակնութիւնները եւ թոյլ չտալ նոր ողբերգութիւններ, նոր էթնիկ զտումներ, փախստականների նոր ալիք, նոր ցեղասպանութիւն, նոր պատերազմական իրավիճակ տարածաշրջանում։ Իսկ դա հնարաւոր է Հայաստանի Հանրապետութեան աշխոյժ ջանքերով եւ խելամիտ դիւանագիտութեամբ, Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիայի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համատեղ գործակցութեամբ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img