Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
«Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները՝ մի քանի տասնյակ: Ըստ վկայության՝ սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա՝ մենակ ռուսների հետ կխոսենք», — նշել է նա: