Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։
«Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։