Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Տեսակէտ. Ազատ Արցախն Այլեւս Մեզ Չի Ողջունի․ Քարվաճառը Յանձնուեց Թշնամուն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Ահա եւ վերջ։ Փակուեց համայն հայութեան ջանքերով ու նուիրատուութիւնով կառուցուած Վարդենիս — Մարտակերտ ճանապարհի այն հատուածը, որն անցնում էր Քարվաճառով։ Կամ ասել է թէ ճանապարհը։ Այն նոյն Քարվաճառով, որը նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի մէկ ստորագրութեամբ յանձնուեց թշնամուն։ Եռակողմ յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւում է, որ մինչեւ նոյեմբերի 15-ը Ազրպէյճանին է վերադարձնում Քելբաջարը (աւելի ուշ այդ ժամկէտը 10 օրով երկարաձգուեց-խմբ.), մինչեւ նոյեմբերի 20-ը՝ Աղտամի շրջանը, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 քմ. լայնութեամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շօշափելու Շուշին։ 

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրութիւն այլեւս չենք տեսնի, Ազատ Արցախ այլեւս չենք տեսնի։ Ազատ Արցախն այլեւս մեզ չի ողջունի ու իր գիրկը չի առնի։ Մէկ ստորագրութեամբ հազարաւոր հայորդիների թափած արիւնով պահուած, Մոնթէի ազատագրած հայրենիքը նուիրեցին թուրքին՝ փակելով հայոց պատմութեան այդ պանծալի էջը:

Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակութեան այս ճանապարհը կառուցուեց տարիներ առաջ՝ նպատակ ունենալով նպաստել Արցախի ու Հայաստանի տնտեսութիւնների զարգացմանը։ Ճանապարհի պաշտօնական բացումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին։  114 քիլոմեթր երկարութիւն ունեցող ճանապարհը տնտեսական, ռազմավարական, անվտանգային ու կենսական կարեւոր նշանակութիւն ունէր թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի համար։ Երէկ՝ նոյեմբերի 25-ին (Մոնթէի ծննդեան տարեդարձին) փակուեց Սոթք-Քարվաճառ ճանապարհը։ Քարվաճառը յանձնուեց թշնամուն։ Սոթքի ճանապարհին յայտնուել է հայկական եռագոյնով ներկուած անցակէտ։ Այսուհետ Արցախը Հայաստանին կը կապուի միայն Լաչինի միջանցքով։

Յիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը 2013 թուականին որոշեց «Հեռուստամարաթոն 2013-ի» դրամահաւաքի միջոցները ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 քմ երկարութեամբ մայրուղիի կառուցմանը, որից երեք տարի յետոյ շինարարական աշխատանքները սկսուեց Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ ճանապարհին, որն անցնում է Քարվաճառի շրջանի տարածքով։

Լոս ԱնՃելըսից, Պէյրութից, Թեհրանից, Գանատայից ու աշխարհի այլ երկրներից անգամ դպրոցական երեխաները իրենց հաւաքած գումարները ուղարկում էին այդ սուրբ նպատակի կատարմանը։ Մեծ յոյս կար, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր կը բացուեն Քարվաճառի ողջ շրջանի համար:

Արցախեան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը եղել է վիճելիներից մէկը: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կնշանակեր նաեւ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի ամրապնդում։ Սակայն, այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այդ ռազմավարական նշանակութեան ճանապարհի դռները փակ են համայն հայութեան առջեւ։ Ազատ Արցախ մուտք գործած ըլլալու բարի գալուստի ցուցանակն իր տեղէն հանուած  է, տեղադրուած են մեծ դարպասներ, որոնց վրայ անհնար է տեսնել Ազատ Արցախի մասին վկայող որեւէ գրութիւն։

Այս օրերին մենք ականատեսն ենք լինում ոչ միայն տարածքների ցաւալի զիջումների, խաղաղ բնակչութեան ծաղր ու ծանակի, գերիների աճող թուերի, այլեւ՝ ականատեսն ենք լինում Արցախ աշխարհի պետականութեան կործանմանը։ Ականատեսն ենք լինում, թէ ինչպէս են Արցախի գիւղերում խաղաղ բնակչութիւնը խնդրում թուրք բորենիներին թոյլ տալ սեփական գոյքը դուրս հանել յանձնուած գիւղից։

Հասկանու՞մ էք ՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է պետութեան ու պետականութեան իսպառ բացակայութիւն։ Այն պետականութեան, որի համար դարեր ի վեր հայրենասէր հայորդիները պայքարել են՝ սերունդներին փորձելով թողնել ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստան եւ Արցախ։ Իսկ հայրենիքը «ծախած» ու դաւաճանած ղեկավարները շարունակում են իրենց ամենօրեայ աշխատանքը։ Այո, նրանք դաւաճանեցին Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին, Սփիւռքին, քանի որ չսպասարկեցին հայոց շահը, այլ․․․․

Ծանր ժամանակներ ենք ապրում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img