Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Տեսակետ․ Ազատ Արցախն այլևս մեզ չի ողջունի․ Քարվաճառը հանձնվեց թշնամուն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քրիստինա Աղալարյան

Ահա և վերջ։ Փակվեց համայն հայության ջանքերով ու նվիրատվություններով կառուցված Վարդենիս -Մարտակերտ ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Քարվաճառով։ Կամ ասել է թե ճանապարհը։ Այն նույն Քարվաճառով, որը նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ հանձնվեց թշնամուն։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 


«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրություն այլևս չենք տեսնի, Ազատ Արցախ այլևս չենք տեսնի։ Ազատ Արցախն այլևս մեզ չի ողջունի ու իր գիրկը չի առնի։ Մեկ ստորագրությամբ հազարավոր հայորդիների թափած արյունով պահված, Մոնթեի ազատագրած հայրենիքը նվիրեցին թուրքին՝ փակելով հայոց պատմության այդ պանծալի էջը։

Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության այս ճանապարհը կառուցվեց տարիներ առաջ՝ նպատակ ունենալով նպաստել Արցախի ու Հայաստանի տնտեսությունների զարգացմանը։ Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին։  114 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը տնտեսական, ռազմավարական, անվտանգային ու կենսական կարևոր նշանակություն ուներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Երեկ նոյեմբերի 25-ին (Մոնթեի ծննդյան տարեդարձին) փակվեց Սոթք-Քարվաճառ ճանապարհը։ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։ Սոթքի ճանապարհին հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ։ Այսուհետ Արցախը Հայաստանին կկապվի միայն Լաչինի միջանցքով։

Հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը 2013 թվականին որոշեց «Հեռուստամարաթոն 2013-ի» դրամահավաքի միջոցները ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը, որից երեք տարի հետո սկսվեց Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ ճանապարհի, որն անցնում է Քարվաճառի շրջանի տարածքով, շինարարական աշխատանքները։

Լոս Անջելեսից, Բեյրութից, Թեհրանից, Կանադայից ու աշխարհի այլ երկրներից անգամ դպրոցական երեխաները իրենց հավաքած գումարները ուղարկում էին այդ սուրբ նպատակի կատարմանը։ Մեծ հույս կար, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր հնարավորություններ կբացվեն Քարվաճառի ողջ շրջանի համար:

Արցախյան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը եղել է վիճելիներից մեկը: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կնշանակեր նաև բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի ամրապնդում։ Սակայն, այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այդ ռազմավարական նշանակության ճանապարհի դռները փակ են համայն հայության առջև։ Ազատ Արցախ մուտք գործելու բարի գալուստի ցուցանակն իր տեղից հանված է։ Տեղադրված են մեծ դարպասներ, որոնց վրա անհնար է տեսնել Ազատ Արցախի մասին վկայող որևէ գրություն։

Այս օրերին մենք ականատեսն ենք լինում ոչ միայն տարածքների ցավալի զիջումների, խաղաղ բնակչության ծաղր ու ծանակի, գերիների աճող թվերի, այլև՝ ականատեսն ենք լինում հայոց պետականության կործանմանը։ Ականատեսն ենք լինում, թե ինչպես են Արցախի գյուղերում խաղաղ բնակչությունը խնդրում թուրք բորենիներին թույլ տալ սեփական գույքը դուրս հանել հանձնված գյուղից։

Հասկանու՞մ եք ՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է պետության ու պետականության իպառ բացակայություն։ Այն պետականության, որի համար դարեր ի վեր հայրենասեր հայորդիները պայքարել են՝ սերունդներին փորձելով թողնել ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստան և Արցախ։ Իսկ հայրենիքը «ծախած» ու դավաճանած ղեկավարները շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքը։ Այո, նրանք դավաճանեցին Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին, Սփյուռքին, քանի որ չսպասարկեցին հայոց շահը, այլ․․․․ Ծանր ժամանակներ ենք ապրում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img