Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Համացանցի Վրայ. Կիսաբաց Լուսամուտներ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Առաւօտեան ծանօթ մուրացկանին յիսուն դրամ աւելի տուեցի, ու նա, երախտագիտութիւնից դրդուած, ուզեց ինձ վստահել իր կեանքի պատմութիւնը: Ասացի, որ ժամանակ չունեմ յիսուն դրամանոց պատմութիւններ լսելու, մանաւանդ դրամի արժեզրկման այս օրերին, բայց նա շատ յամառեց.
— Եթէ չլսես այս պատմութիւնը՝ մի օր ինքդ էլ մուրացկան կը դառնաս: Այնպէս որ նստիր կողքիս վետրոյին ու լսիր:
— Լաւ, միայն թէ շատ չերկարացնես:
— Մեր ընտանիքը բազմանդամ էր. տասնեօթ քոյր ու եղբայր էինք, ու բոլորս ատում էինք իրար:
— Ինչո՞ւ էիք ատում:
— Մեր հայրն էր սովորեցրել: Նա ողջ կեանքում ատել էր բոլորին ու ամենից շատ՝ մեզ: Մենք էլ ինչ տեսել՝ այն էլ սովորել էինք:
— Բա յետո՞յ:
— Երբ ծերուկը շատ մեծացաւ ու վերջնականապէս ցնդեց՝ մենք անհամբեր սպասում էինք նրա մահուանը, որպէսզի բնակարանը ծախենք ու գումարը կիսենք իրար մէջ: Մեր փոխադարձ ատելութիւնն աւելի թեժացաւ, քանի որ մեզնից ամեն մեկն աւելի մեծ բաժին էր ուզում: Բայց արի ու տես, որ էդ ցնդածի մտքով էլ չէր անցնում մեռնել: Դեռ աւելին, այդ ընթացքում մի շատ այլանդակ բան արեց:
— Ի՞նչ արեց:
— Մինչ մենք նրա օրերն էինք հաշւում՝ բռնեց ու բնակարանի մի սենեակը ծախեց մի օտար ընտանիքի:
— Այ քեզ բան, բա ո՞նց էիք եոլա գնում օտար ընտանիքի հետ:
— Մեր կեանքը, որ առանց այդ էլ անտանելի էր, դարձաւ իսկական դժոխք: Վաճառուած սենեակում էին գտնւում մեր մանկութեան սիրելի խաղալիքներն ու գրքերը: Մեր մէջ յայտնուած նոր ընտանիքը շատ դաժան էր ու ցինիկ: Ցուցադրաբար պղծում էր մեր խաղալիքները, իր կարիքներն էր հոգում գրքերի վրայ ու խելագարութեան հասցնում մեզ: Այնքան զոռպա էին, որ նոյնիսկ մեզ արգելեցին օգտուել խոհանոցից ու սանհանգոյցից:
— Բա ի՞նչ արեցիք:
— Աւելի շատ ատեցինք մեր ցնդած հորը ու որոշեցինք նրա գլուխն ուտել:
— Ու կերա՞ք:
— Չէ, գլուխն ուտելու եղանակների մէջ էլ իրար հետ լեզու չգտանք:
— Այսի՞նքն:
— Դէ, մեզնից ամենաաւագը առաջարկում էր մէջքից խփել, մի ուրիշն ուզում էր ծերուկի լափամանի մէջ մկնդեղ լցնել, իսկ մի երրորդն էլ պնդում էր այնպէս անել, որ ծերուկը բաղնիքում սայթաքի ու գլուխը ցխի մետլախների վրայ:
— Իսկ դո՞ւ ինչ էիր առաջարկում:
— Իմ տարբերակն ամենամարդասիրականն էր: Ես ուզում էի նրա ննջարանի դռան վերևում կշռաքար դնել, որպէսզի երբ դուռը բացի՝ կշռաքարը ընկնի գլխին ու ցխի:
— Վերջը ո՞ր տարբերակն ընտրեցիք:
— Ոչ մէկը: Ամեն օր վիճում ու աղմկում էինք, ու մի առաւօտ էլ տեսանք, որ մեր հերն անհետացել է:
— Ո՞ւր էր անհետացել:
— Այդպէս էլ չիմացանք: Ողջ տունը տակնուվրայ արեցինք, նոյնիսկ աղբամանի մէջ նայեցինք. չկար ու չկար:
— Իսկ պատմութեան աղբամանի մէջ նայեցի՞ք:
— Մենք պատմութեան աղբաման չունենք:
— Ո՞նց թէ չունէք:
— Որովհետև ամեն մէկս մեր պատմութիւնը մեզ հետ քարշ ենք տալիս:
— Գոնէ ֆէյսպուքում փնտռէիք:
— Իմաստ չուներ: Ծերուկը միշտ կեղծ անուններով էր հանդէս գալիս… Էդ քսան դրամը յանկարծ չվերցնես, էդ իմն է:
— Ի՞նչ քսան դրամ:
— Չտեսա՞ր՝ գցեցին առաջդ. երևի մտածեցին միասին ենք գործ անում:
— Վերցրու քսան դրամդ ու աւարտիր էդ յիմար պատմութիւնը: Շուտով խայտառակ կլինեմ քաղաքով մէկ:
— Արդեն աւարտում եմ: Ուրեմն տունը տակնուվրայ էինք անում, մէկ էլ յանկարծ բնակարան ներխուժեցին մի խումբ հարբած ու կատաղած մարդիկ, ցոյց տուեցին մեր հօր կտակն ու մեզ քշեցին տնից:
— Ի՞նչ կտակ:
— Բա, պատկերացնո՞ւմ ես: Պարզուեց՝ մեր ցնդած հերը տունն ուրիշին էր կտակել, իսկ մենք մեր չունեցած բանի համար իրար միս էինք ուտում:
— Բա ի՞նչ արեցիք:
— Գնացինք ,,Կիսաբաց լուսամուտներ,, որ մեր ընտանիքի պատմութիւնը պատմենք աշխարհին:
— Գոնէ մի լաւ պատմեցի՞ք:
— Բանն այն է, որ դա էլ չկարողացանք:
— Այսի՞նքն:
— Իրարից առաջ ընկնելով մեծ աղմուկ ու իրարանցում առաջացրեցինք տաղաւարում, ու այնտեղից էլ մեզ քշեցին:
— Բա վե՞րջը:
— Վերջը սա է: Ես դարձայ մուրացկան, իսկ միւսներից լուր չունեմ:

ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img