Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պետական սահմանից Սոթքի հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ․ ԳՇ պետի առաջին տեղակալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում են պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով և որևէ վայրում հայկական կողմը չունի սահմանից հետ տեղադրված դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Սոթքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին:

«Ըստ պայմանավորվածության՝ հայկական Զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը պետք է Քարվաճառի շրջանից նոյեմբերի 25-ին ամբողջությամբ դուրս եկած լինեին, որն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են, դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով և ճշգրիտ ժամանակացույցով: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, հայտարարություններ հնչեցին, թե Սոթքի ոսկու հանքավայրում այլևս ոչ մեկը չի աշխատելու: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նման իրավիճակ չի եղել»,- ասաց Խաչատրյանը:

Գեներալ-լեյտենանտը հավելեց, որ հանքը շահագործող ռուսական Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար: 

«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով ու իրենց անվտանգության խնդիրները լուծելու պայմաններից ելնելով: Այդ խնդրի կատարման մեջ մեր Զինված ուժերը ընդգրկվածություն չի ունեցել: Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է ու այդ տարածքից, այն ուժերը, որոնք պահպանություն են իրականացնում, պետք է դուրս գան»,- նշեց գեներալ-լեյտենանտը` հավելելով, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին, այնուհետև ռուսական կողմը պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: 

«Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով: Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,- ասաց Խաչատրյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img