Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման աշխատանքները մինչև ձմռան սկիզբը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ բերված շինանյութի օգտագործմամբ առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման։ Բացի այդ, շինարարական նյութերը բաշխվում են մասնավոր տների բնակիչների շրջանում, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնություն վերականգնման համար:

Բացի այդ, փրկարարների խումբը սկսել է ուսումնասիրել անվնաս մնացած դպրոցները։ Փրկարարները հետազոտել են Ասկերանի շրջան Իվանյան գյուղի 200 աշակերտի համար նախատեսված միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվելու համար վթարավերականգնողական աշխատանքների ծավալը: Առաջին հերթին փրկարարներն օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաեւ դասասեղանների վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում քննարկվում է նաեւ երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության փոխանցման համար երթուղու օպտիմալացման հարցը:

«Դա թույլ կտա ժամանակը տնտեսել բեռների փոխանցման համար  և, արդյունքում, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img