Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդողիմէոս առաքեալների տօնն այս տարի տօնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքեալների տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռեւս 2015 թուականին հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տօնին Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի Ս. Պատարագ: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:
Այս առիթով դուրս կը բերուի եւ Ս. Պատարագի ընթացքում տաճարում կը մնայ Սուրբ Էջմիածնում պահուող Աստուածամուխ Սուրբ Գեղարդը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կ՛օրհնի ներկայ բարեպաշտ ժողովրդին եւ հայրենի մեր երկիրը: