Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արվեստագետները հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով դիմել են Ֆրանսիայի դեսպանատուն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հորդորով մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ, երաժիշտներ, երգիծաբաններ և նրանց աջակցող քաղաքացիներ նոյեբերի 30-ին Շառլ Ազնավուրի հրապարակից երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանք նամակ հանձնեցին դեսպանատուն՝ կոչ անելով աջակցել գերիների վերադարձի հարցում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը խոստացել է նամակն օրվա ընթացքում հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, իսկ իրենք էլ շեշտել են, որ սպասելու են պատասխանի:

«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին հավաքվելու ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանց նույնպես նամակ ենք հանձնելու: Մենք այս նամակների օրինակներն ուղարկում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ»,- նշեց արտիստն ու հավելեց, որ հետագա անելիքները համաձայնեցնելու են վերոնշյալ կառույցների հետ, քանի որ առանց նրանց խորհրդի որևէ բան նախաձեռնելը կարող է վնասել գործընթացին:

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը նույնպես մասնակցում էր նախաձեռնությանը, ասաց, որ մարդիկ ցանկանում են իմանալ՝ իրենց զավակները կենդանի՞ են, թե ոչ: «Ծնողները չափազանց վատ վիճակում են: Մարդ պետք է երեխա ունենա, թոռնիկ, որ հասկանա այս ամենի իմաստը:  Ես էլ չեմ կարողանում քնել: Այո՛, երբեմն նկարահանվում ենք, այդ կերպ փորձում ենք ինչ-որ չափով ժողովրդին սթրեսային իրավիճակից դուրս բերել: Նկարահանման հրապարակում ոչ ոք տրամադրություն չունի: Տեսարանը պահանջում է, և մենք ժպտում ենք, բայց ներսդ վառվում է: Այն մարդու համար, որը կպած է այս հողին, ջրին, ծնվել է այստեղ, մեծացել է այստեղ ու այստեղ էլ, հավանաբար, կավարտի իր կյանքը, նրա համար շատ դժվար է»,- նշեց դերասանը:

Ղազարյանն ընդգծեց, որ հավաքը ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, և իրենց հիմնական նպատակն է բարձրաձայնել անհետ կորածների, գերիների և զոհված տղաների հարցը:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հորդորեց աշխարհի բոլոր հայերին նամակներ ուղարկել այն երկրների կառավարություններին, պատկան մարմիններին, որոնցում ապրում են: «Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական: Մենք մեր ձայնն ենք միացնում այն ծնողների ձայներին, որոնք չեն կարողանում ետ բերել գերի ընկած երեխաներին»,- ասաց պրոդյուսերը:

Հայ ռազմագերիների խնդրով մտավորականները նոյեմբերի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img