Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ. Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին․ Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը — Մաս 1 —

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատմամշակութային Վաւերագրութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, յայտարարեցին հետեւեալը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկուայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը:  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր ինքնաշարժ եւ յատուկ զինուորական թեքնիք սարքեր: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ:

Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը։ Հատրութի շրջանը յուշարձաններով ու մշակութային արժէքներով հարուստ շրջան է, որն ամբողջութեամբ մնում է թշնամուն։ Թէ ի՞նչ ճակատագրի կ՛արժանանան հայկական հնադարեայ եկեղեցիները, վանքերը ու յուշարձանները, դժուար չէ գուշակել։ Թշնամին առիթը բաց չի թողնի սիրտքայքայող ու տանջող լուսանկարներ ու տեսանիւթեր հրապարակելու այս կամ այն եկեղեցու պղծումից։ Օրինակներ արդեն կան՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ վանքը, մատուռներ, խաչքարեր, Վազգէն Սարգսեանի յուշարձանը եւ այլն։ Իհարկէ, պաշտօնական մակարդակով ամեն օր յայտարարութիւններ, դիմումներ, կոչեր են հնչում միջազգային հանրութեանը, ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ պաշտպանելու հայկական պատմական մշակութային ժառանգութիւնները, բայց յոյսը միայն դնել միջազգային հանրութեան վրայ, չարժէ, այն դէպքում՝ երբ գիտես թէ ի՛նչ թշնամու հետ գործ ունես։

«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի վաւերագրութիւնը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ ամբողջական եւ կատարեալ վաւերագրութիւն մը ընելու հաւակնութիւնը չունինք անշուշտ: Մենք պարզապէս կը փորձենք փրկել եւ ապագայ ուսումնասիրողներուն հասցնել ատաղձներ, որոնց շնորհիւ կարելի է միշտ խորանալ նշուած մշակութային ժառանգութիւններու ուսումնասիրութեան ու գնահատանքի աշխատանքին մէջ:  Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, մեր վաւերագրութիւնը կը ներկայացնենք մի քանի մասով։

Եւ այսպէս ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում էր: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի մէջ՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի ժառանգութիւններ:  

Հատրութի շրջանն ամբողջութեամբ իր գիւղերով, պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, վանքերով, խաչքարերով անցնում է թշնամու վերահսկողութեան տակ։ Բոլոր գիւղերում կան եկեղեցիներ, խաչքարեր, որոնցից ոչ բոլորի լուսանկարները կան։

Հատրութն օղակուած է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հիւսիս-արեւելքում պահպանուել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարաւում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հիւսիսում՝ «Վնեսաբերդի», հարաւ-արեւելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների եւ աշտարակների առանձին մասեր։ Պահպանուել եւ նորոգուել է հայ առաքելական Սուրբ Յարութիւն եկեղեցին, որը հիմնադրուել է 1621 թուականին։


Սուրբ Յարութիւն եկեղեցի (1621 թուական)

Հատրութի ազատագրութեանը նուիրուած յուշահամալիր

Մարիամ Աստուածածին եկեղեցի, գիւղ Առաքել

Գտնւում է գիւղամիջի բլրի վրայ: Ըստ ականատեսների պատմածի, եկեղեցին կառուցել է տուել պաքուաբնակ մեծահարուստ՝ Մակիչ Գրիգորեանը: 1902 – 1907 թթ. ընթացքում կառուցուած եկեղեցու վրայ նա ծախսել է 30 հազար ոսկէ դրամ: Եկեղեցու նախագիծը նա պատուիրել է Թիֆլիսի ճարտարապետներին, իսկ յարդարանքի համար Պաքուից ուղարկել է եօթ յոյն ծեփագործներ: Մնացած աշխատանքները կատարել են տեղացիները:

Ճարտարապետական նորամուծութիւններով բնորոշ եկեղեցին ունի 20,5 x 16 մ. չափեր, ուղղանկիւն յօրինուածք: Գմբեթի հետ միասին բարձրութիւնը կազմում էր 18մ: Գմբեթը նստած էր չորս խաչաձեւ հոյակապ սիւներին եւ դրանք իրար կապող կամարների վրայ: Եկեղեցին ունի երեք դուռ, իննը լուսամուտ, կիսակլոր բեմ եւ երկու խորան: Պատերն իրականացուած են տեղական գորշ գոյնի սրբատաշ եւ կոպտատաշ պազալտ քարերով:

60-ական թուականների կէսերին եկեղեցու խոշոր, զարդաքանդակուած զանգը գտնուեց եւ դրուեց մարզային թանգարանում: Աւելի քան 200 ֆունտ քաշ ունեցող զանգը 18-րդ դ. գեղեցիկ մի գործ է, պատրաստուած Նիժնի Նովգորոդում: 1992թ. Ազրպէյճանցիների կողմից Առաքելը գրաւուելուց յետոյ, թշնամին պայթեցրել է եկեղեցին, սակայն հիմնայատակ կործանել չի յաջողուել:

Հատրութի շրջանի Տող գիւղը շատ յայտնի է յուշարձաններով, գեղատեսիլ վայրերով, որոնք նոյնպէս անցնում են Ազրպէյճանական վերահսկողութեան տակ։ Դրանցից է․

Եկեղեցի Անապատը

Տող գիւղի Սուրբ Յովհաննէս եկեղեցին

Հակառակորդին է մնում  նաեւ Մելիքական ապարանքը։ Ապարանքի վրայ յայտնաբերուած արձանագրութեան համաձայն ապարանքը կառուցուել է 1737 թուականին՝ Դիզակի մելիք՝ Մելիք — Եգանի կողմից:

Վանական համալիր «Գտչավանք»

Գտչավանք, վանական համալիր գտնւում է Արցախի Հանրապետութեան Հատրութի շրջանի Տող 1.8 քմ հիւսիս-արեւմուտք, Տողասար կամ Ճգնաւորի լեռան հիւսիսարեւմտեան լանջի կողքը: Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Միւս Հապանտ գաւառի տարածքում։


Տող գիւղի Սրբ. Ստեփանոս եկեղեցի

Տող գիւղում, ինչպէս Արցախի գրեթէ բոլոր գիւղերում կայ Երկրորդ աշխարհամարտում զոհուածների յիշատակին նուիրուած յուշարձան։

Ազոխի քարանձաւ

Ազոխի քարանձաւը (աւելի հին անուանումը՝ Որուան, Որուանի անձաւ) գտնւում է Արցախի հարաւային մասում, Հատրութի շրջանում: Կրաքարէ այս քարանձաւը ունի շուրջ 8000 քառ. մեթր մակերես, եւ պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարութեամբ խճճուած անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտութեան եւ հնէաբանութեան կարեւոր հնավայրերից է, որով կուսումնասիրուեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

Կատարավանք

Արցախի հրաշքներից մէկը Դիզափայտ լեռը գտնւում է Արցախի՝ Հատրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մեթր: Լեռան երկրորդ անուանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնուած է եղել Կատարօ վանքը: Լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։ Այնտեղ է գտնւում նաեւ Կատարավանքը, որի ճակատագիրը եւս «վստահւում է» անհայրենիք թշնամուն։

Ըստ աւանդութեան, սարի գագաթին, հինաւուրց Կատարօ վանքի տեղում, 330-ականներին նահատակուել են մազքթաց արքա Սանեսանի զաւակներն ու բազմաթիւ քրիստոնեաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահաւատներին դիզել են ինչպէս փայտը եւ այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հիւսուել են նաեւ այլ աւանդազրոյցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անուանել են Զիարաթ (սրբատեղի, ուխտավայր)։

4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցուել է Կատարավանքը (Կատարօ վանք)։ Լէոն գրում է, որ այն եղել է Դիզակ գաւառի առաջնորդանիստը: Պատմական աղբիւրների վկայութեամբ, ժայռը սրբացուած է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացութեան մասին յիշատակութիւնները վերաբերում են դեռեւս արաբական, գուցէ եւ աւելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անուանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նոյն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտայայտում:

Ժողովուրդը մի աւանդութիւն է հիւսել լեռան մասին, ըստ որի  Աստուած մարդկանց արարքներից վրդոված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստուած ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը  պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնուել է, կայծակի  սոսկալի հարուածը հարուածել է լեռանը:

Շարունակելի․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img