Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Իտալիայի 101-ամյա բնակչուհին երեք անգամ վարակվել Է կորոնավիրուսով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել Է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել Է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ Է զգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին անգամ ծեր կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել Է փետրվարին, երբ COVID-19-ի համաճարակն Իտալիայում նոր Էր սկսվել, եւ դրա հիմնական օջախները գտնվում Էին հենց Լոմբարդիայում:

«Մայրիկին տեղափոխեցին հիվանդանոց, բայց արդեն այն ժամանակ բժիշկներն ինձ ասացին, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այսչափ թեթեւ չի տարել այդ հիվանդությունը: Նրա մոտ փաստորեն չի եղել ջերմություն, եւ նա ինքնուրույն Էր չնշում: Սակայն երկու ամիս առաջ նրան կորոնավիրուսի նոր թեստ արեցին, որը կրկին դրական արդյունք ցույց տվեց»,- La Provincia di Sondrio թերթին պատմել Է երկարակյաց բնակչուհու դուստրերից մեկը՝ Կառլան: Սեպտեմբերին, երբ Ապենիններում եկավ կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Օրսինգերը կրկին հայտնվեց հիվանդանոցային մահճակալին: Հարազատների տեղեկություններով, այս անգամ նա ոչ բարձր ջերմություն ունեցավ, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունն անցավ բավականին թեթեւ ձեւով: Նա հիվանդանոցում մնաց 18 օր:

Նրան այստեղ «Մարիա տատիկ» Էին կոչում: Բուժաշխատողների խոսքով, այդ փոքրիկ եւ փխրուն կինը, որը հիրավի երկաթյա բնավորություն ունի, երբեք ոչ մի բանից առանձնապես չի գանգատվել: Բացասական թեստից հետո տատիկին դուրս են գրում հիվանդանոցից եւ նա վերադառնում Է տարեցների համար նախատեսված տուն, որտեղ ապրում Է արդեն վեց տարի: «Անցած շաբաթ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ կորոնավիրուսի ընդհանուր ստուգման ընթացքում մայրիկի թեստը վերստին դրական արդյունք Է գրանցել: Այս անգամ նա միակ ախտահարվածն Էր: Բայց նա ընդհանրապես ոչ մի ախտանշան չունի, իրեն լավ Է զգում, նույնիսկ չի կորցրել ախորժակը: Գործող կանոնների համաձայն, մենք դեռ չենք կարող նրան տեսակցել, բայց, իհարկե, սպասում ենք հանդիպման»,-պատմել Է դուստրը:

Մարիա Օրսինգերը ծնվել Է 1919 թվականի հուլիսի 21-ին, գյուղացու ընտանիքում՝ իսպանական գրիպի համավարակի ամենաբուռն շրջանում: Սակայն նա «իսպանականով» չի հիվանդանցել, բայց կնոջը բաժին են ընկել բազմաթիվ այլ փորձություններ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ժամանակ նա ամուսնացել Է եւ վեց զավակ ունեցել, ինչպես նաեւ որդեգրել Է ամուսնու առաջին ամուսնությունից երկու երեխաների: Իր ողջ կյանքի ընթացքում «Մարիա տատիկն» աչքի Է ընկել գերազանց առողջությամբ: Երեխաների խոսքով, նա իր լավագույն դեղամիջոցը համարել Է աշխատանքը: Միակ բանը, որ նրան տհաճություններ Է պատճառում, խլությունն Է: Իտալացի բժիշկները COVID-19-ի համավարակի ժամանակ քանիցս արձանագրել են կորոնիավիրուսով կրկնակի վարակման դեպքեր: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն բացառում, որ առանձին թեստեր կարող են ոչ ստույգ արդյունք տալ եւ հակառակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img