ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին հայտնել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։