Կիրակի, 15 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշուեց Հայոց Առաջին Լուսաւորիչների Տօնը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նոյեմբերի 28-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսաւորիչներ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդողիմէոս առաքեալների տօնը: Դեռեւս 2015 թուականին տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հաւատացելոց օրհնութեան համար դուրս է բերւում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը:

Տօնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիւի եւ թանգարանների տնօրէն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղայ Կարապետեանը:  Սրբազան արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբանները եւ բազմաթիւ ուխտաւոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսաւոր թափօրի առաջնորդութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերուեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբութիւնն օրհնեց ներկայ ժողովրդին, ապա ուխտաւորներին հնարաւորութիւն ընձեռուեց երկրպագելու եւ խոնարհուելու համաքրիստոնէական նուիրական սրբութեան առջեւ:

Սրբազան արարողութեան ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տօնի խորհրդին, մասնաւորաբար նշեց. «Մանաւանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են յուսահատական զգացումները, դժուարութիւնները, անորոշութիւնը, ուզեցի վերստին համոզուել ու համոզեցնել, որ Աստծոյ խօսքն անսուտ է, որ Աստուած մեզ չի լքել, որ Աստուած միշտ մեզ հետ է, ինչպէս իր Աւետարանում է ասում՝ իւրաքանչիւր մարդու հետ է։ Սակայն ուզեցի համոզուէք, որ Աստուած հէնց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եւ նախախնամական է, որ այս ողբերգութեան, այս արհաւիրքի մէջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ առաջին լուսաւորիչների տօնի խորհրդի առջեւ, որպէսզի այս անորոշութեան, այս ցաւի, այս յուսահատութեան մէջ չկորցնենք մեզ՝ իբրեւ ազգ, այլ կարողանանք մեր մէջ ուժ գտնել, վեր յառնել եւ Աստծոյ անսուտ խոստմանը յենուելով՝ մեր յաւիտենական երթը շարունակել։ Քրիստոսի այս խօսքերը գօտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ եւ այդ խօսքերը մեզ զօրացնելու են նաեւ մինչեւ աշխարհի վախճանը՝ անհատապէս եւ հաւաքականապէս։ Առաքեալները յայտնուեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծոյ տնօրինութեամբ եւ նախախնամութեամբ, որպէսզի ոչ միայն անհատի անձի կեանքում սահմանեն ճշմարտութիւնը, այլ հաւաքականապէս այն սահմանեն ողջ ժողովրդի համար։ Բայց երբեմն հաւաքական անձերը, ազգերը շեղւում են իրենց նպատակի ուղուց, աւելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամէն պարիսպ, ջախջախել է ամէն ուժ եւ առաջ է ընթացել։ Ինչու՞ համար եւ ինչպէ՞ս։ Յանուն Աստծոյ եւ Աստծոյ զօրութեան, որովհետեւ Քրիստոս Աստուած իր առաքեալին խոստացել եւ ասել է, իսկ ինչ-որ Աստուած խոստանում է, դա մարդու խոստում չէ եւ չի կարող սուտ լինել, եւ Աստուած իր խոստման տէրն է,  որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու եւ Իմ աստուածութեան յոյսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցութիւնն ունենանք անհատապէս եւ այդ գիտակցութեամբ զօդուենք որպէս հաւաքական անհատականութիւն, որպէս  ազգ»։

Հայր Ասողիկն ընդգծեց նաեւ, որ սուրբ առաքեալներն իրենց հոգեւոր ներկայութեամբ զօրացնում են հայորդիներին՝ վերստին Աւետարանի խօսքերը նրանց բաշխելով, որպէսզի Քրիստոսով գօտեպնդուեն, սիրով պայծառակերպուեն, վանեն ամէն տեսակ չարութիւն եւ կարողանան շարունակել իրենց յաւիտենական երթը։

«Սուրբ առաքեալներն անդադար բարեխօս են մեզ համար այժմ եւ միշտ, բայց այդ բարեխօսութիւնը ներգործութիւն եւ բարիք կը լինի իւրաքանչիւրիս կեանքում, եթէ մեր գիտակցութիւնը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերուենք, երբեք չյուսահատուենք, չյուսաբեկուենք կեանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրայ եւ հաւաստիացնում եմ ձեզ՝ պատմութիւնը քննելով, որ աւելի են բարձրանալու, աւելի են սաստկանալու։ Բայց մեր յոյսն Աստուած է եւ Աստծոյ զօրութեամբ հայոց ազգը, ինչպէս որ Աստուած խոստացել է մեր հայրերին, անպարտելի  եւ անսասանելի է լինելու, եւ ինչպէս Արարատն է վեհափառ կանգնած, այդպէս էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով եւ իր բիւրաւոր եկեղեցիներով»,-ասաց Հայր Սուրբը՝ յորդորելով հաւատացեալներին որպէս ոգեղէն եկեղեցի երբեք չխոնարհուել եւ հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելութեամբ, իր աղօթքներով, իր տքնութեամբ միշտ այնպէս է անում, որ այդ ոգեղէն եկեղեցին չխոնարհուի։

Սուրբ Պատարագի աւարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Յովնան եպիսկոպոս Յակոբեանը «Պահպանիչ» աղօթքով եւ հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկայ ժողովրդին։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img