Լէոն Նիկոլայի Սահակով (30 Նոյեմբեր 1909, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Կիւմրի), Հայաստան — 1989), խորհրդային հայ բեմադրիչ, սցենարիստ, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1969), ԽՄԿԿ անդամ 1940 թուականին։
Լեոն Սահակովը ծնած է 1909 թուականին Ալեքսանդրապոլ քաղաքին մէջ։ Կը մասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1935 թուականին կ’աւարտէ ՎԳԻԿ-ի բեմադրական հիմնարկի՝ Սերկէյ Էյզենշտեյնի արուեստանոցը։ 1935 թուականին կ’ըլլայ Մոսֆիլմ ֆիլմի սթիւտիոյի բեմադրիչը 1938-1941 թուականներուն Մոսֆիլմին աշխատելուն զուգահեռ կ’ըլլայ Մոսկուայի Գիեւի շրջկոմի ՀամԼԿԵՄ քարտուղարը, Սոյուզդետ ֆիլմկինոստուդիայի փոխտնօրէնը, 1943-1945 թուականներուն՝ Փաստագրական ֆիլմերու կեդրոնական սթուտիայի ռազմաճակատային կինոընկերութիւններուն պետը։ Իր ֆիլմերուն սցենարներու համահեղինակն է: