Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային  ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման  գների բարձրացում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ: Մասնավորապես, պարզվել է, որ խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, և ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների  ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 80%):

2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից  ցորեն են  ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսին՝  շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել)։

Միաժամանակ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն  ներմուծել են նաև երրորդ երկրից՝  Վրաստանից։ Վրաստանից ձեռքբերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, հետևաբար դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։

Ինչ վերաբերում է հավի ձվի շուկային, ապա ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ խոշոր առևտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։

Ներկայումս մշակման, վերլուծության և գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձևավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:

Բացի այդ, հարկ է նշել, որ Հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է, և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից և համապատասխան  որոշում ընդունելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img