Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ — Մաս 3 — Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին․ Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատմամշակութային Վաւերագրութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, յայտարարեցին հետեւեալը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկուայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը:  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր ինքնաշարժ եւ յատուկ զինուորական թեքնիք սարքեր: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ:

Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը։ Հատրութի շրջանը յուշարձաններով ու մշակութային արժէքներով հարուստ շրջան է, որն ամբողջութեամբ մնում է թշնամուն։ Թէ ի՞նչ ճակատագրի կ՛արժանանան հայկական հնադարեայ եկեղեցիները, վանքերը ու յուշարձանները, դժուար չէ գուշակել։ Թշնամին առիթը բաց չի թողնի սիրտքայքայող ու տանջող լուսանկարներ ու տեսանիւթեր հրապարակելու այս կամ այն եկեղեցու պղծումից։ Օրինակներ արդեն կան՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ վանքը, մատուռներ, խաչքարեր, Վազգէն Սարգսեանի յուշարձանը եւ այլն։ Իհարկէ, պաշտօնական մակարդակով ամեն օր յայտարարութիւններ, դիմումներ, կոչեր են հնչում միջազգային հանրութեանը, ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ պաշտպանելու հայկական պատմական մշակութային ժառանգութիւնները, բայց յոյսը միայն դնել միջազգային հանրութեան վրայ, չարժէ, այն դէպքում՝ երբ գիտես թէ ի՛նչ թշնամու հետ գործ ունես։

«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի վաւերագրութիւնը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ ամբողջական եւ կատարեալ վաւերագրութիւն մը ընելու հաւակնութիւնը չունինք անշուշտ: Մենք պարզապէս կը փորձենք փրկել եւ ապագայ ուսումնասիրողներուն հասցնել ատաղձներ, որոնց շնորհիւ կարելի է միշտ խորանալ նշուած մշակութային ժառանգութիւններու ուսումնասիրութեան ու գնահատանքի աշխատանքին մէջ:  Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, մեր վաւերագրութիւնը կը ներկայացնենք մի քանի մասով։

Եւ այսպէս ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում էր: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի մէջ՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի ժառանգութիւններ:  

Նախորդ հրապարակման մէջ ներկայացրել ենք Հատրութի շրջանի ,շարունակութիւնը՝ իր գիւղերով, պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, վանքերով, խաչքարերով, որը ցաւօք սրտի յայտնուել է ազրպէյճանական վերահսկողութեան տակ։ Այսօր կը ներկայացնենք Մարտունու եւ Ասկերանի մասին:

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

Մարտունու շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւոր է եւ զբաղեցնում է հանրապետութեան ընդհանուր տարածքի 1/12 մասը: Շրջկենտրոնն է Մարտունի քաղաքը: Շրջանի անտառածածկ տարածքը կազմում է 24 184,04 հա: Մարտունու շրջանի բնակչութեան ընդհանուր թուաքանակը կազմում է 24 057 մարդ, կայ 6344 տնտեսական միաւոր: Կան բազմաթիւ պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցիներ (29), սրբատեղիներ (2), խաչքարեր (11), աղբիւրներ (6), դամբարան (1), գիւղատեղեր (6) եւ գերեզմանոցներ (17)։

Մարտունու շրջանի մի շարք գիւղեր պատերազմի հետեւանքով անցել են հակառակորդի վերահսկողութեան ներքոյ։ Համայնքի պատմամշակութային վայրն է Սրբ. Աստուածածին եկեղեցին (XVIII-XIXդդ.):

Թաղավարդ համայնք

Մարտունու շրջան Թաղավարդ համայնքի պատմամշակութային յուշարձաններն են` Բերդահոնջ եկեղեցի (XVIIդ.), ամրոց Գոռոզ (Բերդահոնջ) (VIII-XIIIդդ.), Սրբ. Աստուածածին եկեղեցի (1840թ.), «Ջուխտ պռավածառ» եկեղեցի (XII-XIIIդդ.), խաչքար (XII-XIIIդդ.), գերեզմանոց (X-XIIIդդ.), հաշուառուած է 20 յուշարձան:

Հակառակորդի վերահսկողութեան տակ գտնուող Շեխեր համայնքում հաշուառուած է 4 յուշարձան:

Սարգսաշէն, գիւղական համայնքում գտնւում են պատմամշակութային յուշարձաններ՝ խաչքար (11-12-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. 3-րդ դար), սրբատեղի (մ.թ.ա. 2 հազ. 17-րդ դար), հաշուառուած է 9 յուշարձան։ Այս եկեղեցիների ու յուշարձանների լուսանկարները գրեթէ անհնար էր գտնել համացանցում, քանի որ այնքան յայտնի չեն, որքան օրինակ՝ Շուշիի եկեղեցին։

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

Ասկերանի Աւետարանոց համայնքը իր բոլոր պատմամշակութային յուշարձաններով` Սրբ. Աստուածածին եկեղեցի (1651թ.), Կուսանանց անապատ վանք (1616թ.), գերեզմանոց (XIXդ.), խաչքար (XII-XIIIդդ.), ամրոց «Չանախչի» (VXVII-XVIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), ապարանք (XVIIIդ.), ջրաղաց (XIXդ.), հաշուառուած է 53 յուշարձան, յանձնուած է Ազրպէյճանին։

Գիւղի յուշարձանների մէջ առանձնանում է Կուսանոց անապատը: Այն գտնւում է գիւղի հարաւ-արեւմուտքում` բլրի վրայ: Արեւմուտքից այն պաշտպանուած էր պարսպով, որից պահպանուել են կիսաւեր աշտարակները:

Համաձայն եկեղեցու մուտքի վերեւի արձանագրութեան` այն կառուցուել է 1616թ.-ին: Հնում այստեղ եղել է հոգեւոր-մշակութային կենտրոն, ինչի մասին վկայում են ինչպէս գրաւոր աղբիւրները, այնպէս էլ հին վանքի մնացորդներ (V-VIIդդ. պազիլիկ): Այդ աւերակների տեղում հիմնուել է անապատ՝ Գայիանէի վանք անունով:

Եկեղեցին կառուցել են Գայիանէ եւ Հռիփսիմէ քոյրերը: Այն 11մ երկարութեամբ, 9մ լայնութեամբ եւ 7մ բարձրութեամբ կառոյց է: Ներսում կայ երկու գեղեցիկ սիւն, որոնք միացուած են կամարներով: Պատերի շարուածքում լայնօրէն օգտագործուած են հին շինութիւնների քարերը: Այդպիսով ճարտարապետները ուզում էին ընդգծել, որ եկեղեցին կառուցուած է նախկինում հանրայայտ մշակութային օջախի տեղում:

Եկեղեցու գաւիթը ներկայացնում է իրենից ուղղանկիւն յատակագծով թաղածածկ դահլիճ՝ 6մ երկարութեամբ եւ 9մ լայնութեամբ: Այստեղ է Մելիք-Շախնազարեանների դամբարանը: Երկարատեւ պատերազմների ընթացքում, իրենց արիութեամբ եւ հայրենասիրութեամբ, յատկապէս աչքի են ընկել մելիք Հուսէյնը եւ նրա դուստր Գայիանէն: Գայիանէի եւ նրա մայր՝ Աննա Խաթունի յիշատակը պահւում է ժողովրդական աւանդութիւններում: Գայիանէի քաջութիւնների մասին պատմում է Լեոն՝ իր «Մելիքի աղջիկը» վէպում:

Պատմական միւս ժառանգութիւնը Սուրբ Աստուածածին եկեղեցին է։

Այս եկեղեցին գտնւում է Աւետարանոց գիւղի կենտրոնում: Բարձր, ընդարձակ պազիլիկ է՝ 27,4 x 15,3մ չափերով, չորս գեղեցիկ սիւներով: Կառուցուել է 1651թ.-ին:

Հնում եկեղեցում պահուել են ձեռագրեր, Աւետարան, խաչեր եւ այլ թանկարժէք սրբութիւններ: Յատկանշական է, որ որոշ ձեռագիր Աւետարաններ գրուել են Աւետարանոցում:

Ասկերանի շրջանի  յանձնուած միւս՝ Ակնաղբիւր համայնքում  է գտնւում Սբ. Աստուածածին եկեղեցին (XIXդ.), գերեզմանոց (XVII-XIXդդ.), ջրաղաց (XIXդ.), կամուրջ (XXդ.)։ Ընդհանուր հաշուառուած է 10 յուշարձան:

Ջրաղացներ համայնքում հաշուառուած է 24 յուշարձան՝ Սրբ. Աստուածածին եկեղեցի (1882թ.), Սրբ. Վանես եկեղեցի (XIIIդ.), Բանունց եկեղեցի, գիւղի տարածքում հաշուառուած է 24 յուշարձան:

Սուրբ Վանես եկեղեցին գիւղացիների համար ուխտատեղի է։

Մոշխմհատ համայնքում կան պատմամշակութային յուշարձաններ` Սրբ. Աստուածածին եկեղեցի (XIXդ.), գերեզմանոց (XIXդ.), աղբիւր (XIXդ.), ջրաղաց (XIXդ.), խաչքար (XII-XIIIդդ.), կամուրջ (XVII-XVIIIդդ.), «Ղեւոնդեանց անապատ» (Ղոնդիկ) վանք (V-XIXդդ.), հաշուառուած է 26 յուշարձան: Մադաթաշէն համայնքում հաշուառուած է 6 յուշարձան, եւս երեքը՝ Սղնախ համայնքում։

ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ. Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին․ Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը – Մաս 1 –

ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ – Մաս 2 – Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին. Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img