Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինվորականների միջնորդությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանի տարածքից մեկ օրվա ընթացքում 846 մարդ է վերադարձել Ղարաբաղ: Բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է նա:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։