Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Ռեկորդային 35 մլրդ դոլար կպահանջվի 2021 թվականին աշխարհում հումանիտար օգնության համար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կարիքավորներին օգնելու համար 2021 թվականին աշխարհում հարկավոր կլինի ռեկորդային 35 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները: «Գլոբալ հումանիտար տեսություն» զեկույցի գնահատումների համաձայն, COVID-19 կորոնավիրուսի համավարակի ֆոնին 235 մլն մարդու աշխարհում օգնություն կպահանջվի այս կամ այն ձեւաչափով: Դրա հետ մեկտեղ կարիքավոր բնակչության թվաքանակն աճել Է 40 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ: «Աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված Է COVID-19-ով»,-հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը:

ՄԱԿ-ում նշել են, որ համավարակն առավել մեծ չափով ընդգրկել Է Երկրի այն բնակիչներին, որոնք առանց այդ Էլ գտնվում Էին ծանր պայմաններում: Նշվում Է, որ 1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ պետք Է մեծանան ծայրահեղ չքավորների մասշտաբները, մահացությունը ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից, կնվազի կյանքի տեւողությունը: «Հավանաբար, առավել տագնապալի երեւույթը սովը վերադառնալու սպառնալիքն Է, հավանաբար, միանգամից մի քանի վայրերում»,-նշել Է Լոուքոքը: Ֆինանսական միջոցները, որոնք ՄԱԿ-ը կպահանջի, պետք Է բավարարի առավել խոցելի 56 երկրների 160 մլն բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մասնավորապես, ՄԱԿ-ը մտադիր Է 6 մլրդ դոլար ստանալ այն սիրիացիների համար, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում կամ նրանից դուրս, եւ 3,5 մլրդ դոլար՝ Եմենի բնակիչների համար, որը բախվել Է աշխարհի վատագույն հումանիտար ճգնաժամին: Նաեւ պլանավորվում Է զգալի միջոցներ ուղղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Աֆղանստանին եւ Եթովպիային:

«Խաղասեղանին վտանգի ենթարկված հսկայական թվով մարդկանց կյանքեր են, եւ նրանց կյանքը փրկելու գինը իրականում շատ փոքր Է մյուս այն բոլոր մարտահրավերների համեմատությամբ, որոնց հետ մենք գործ ունենք»,-ամփոփել Է նա: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում 35 մլրդ դոլար հավաքելը կարող Է դժվարին խնդիր դառնալ. այսպես, անցյալ տարի կրկնակի ավելի պակաս գումար՝ 17 մլրդ դոլար են հավաքել, թեեւ պահանջվել Է 29 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img