Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար արցախցի:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: