Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը. ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ — Մաս 4 —

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատմամշակութային Վաւերագրութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Սեպտեմբերի 27-ից Ազրպէյճանի, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների ներգրաւմամբ Արցախի դէմ սանձազերծած պատերազմի արդիւնքում տեղի ունեցան ցաւոտ զիջումներ ու կորուստներ։ Չճշտուած տուեալներով մօտ 4000-ից աւել զոհ, 4000-ից աւել կեանք, ճակատագիր, տան ճրագ։ Հայկական կողմը պատերազմի 44-րդ օրը ստորագրեց բառի բուն իմաստով անձնատուութեան փաստաթուղթ, թշնամուն զիջեց Արցախի կէսից աւելին, գիւղեր քաղաքներ, եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ, մէկ խօսքով՝ հայրենիք, որի համար կռուել ու զոհուել են քաջարի տղաները։

Շատերը գիտեն, որ Շուշիի Ղազանչեչոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրանակերտի բերդը այլեւս թշնամու ձեռքում է, Դադիվանքը  տակաւին կը մնայ հարցական եւ ազերիական կողմէն յաճախակի ոտնձգութեան առարկայ Քարվաճառի շրջանի յանձնումէն ետք։ Հաւանաբար քչերը գիտեն, թէ ինչպիսի հսկայական ժառանգութիւն կայ Արցախում, ինչքան հայկական կոթողներ, յուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, որոնք արդեն իսկ գտնւում են բորենի թշնամու ձեռքում։ ԶԱՐԹՕՆՔ-ի այս վաւերագրութեան շարքի նպատակը մէկն է՝ ներկայացնել, Արցախի յայտնի ու անյայտ պատմամշակութային արժէքները, որոնք ըստ եռակողմ պայմանագրի յանձնուեցին հակառակորդին։ Եկեղեցիների, յուշարձանների մեծ մասի վերաբերեալ տեղեկութիւններ եւ լուսանկարներ պեղելը բարդ էր, քանի որ պատմամշակութային ոչ բոլոր արժէքներն են լուսաբանւում։

Նախորդ համարներում ներկայացրել ենք Արցախի Հատրութի, Մարտունու, եւ Ասկերանի շրջանները։ Այս անգամ ներկայացնում ենք Մարտակերտի շրջանի պատմամշակութային արժեգները, որոնք յայտնուել են Ազրպէյճանական տիրապետութեան տակ։ Ի դէպ՝ նաեւ նշենք, որ այս օրերին Ազրպէյճանական ընկերային համացանցի տիրոյթում աշխուժօրէն տարածւում են լուսանկարներ ու տեսանիւթեր, որտեղ Ազրպէյճանցի զինուորականները պղծում են հայկական խաչքարերը, եկեղեցիները, գերեզմանները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թէ ինչ ճակատագրի կարող են արժանանալ այս բոլոր յուշարձանները։

Յիշեցնենք, որ ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում էր: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի մէջ՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի ժառանգութիւններ:  

Թալիշ համայնք

Մարտակերտի Թալիշ գիւղը դեռ 2016 թուականի ապրիլեան պատերազմի ժամանակ հիմնովին աւերուել էր, բնակչութիւնը տեղահանուել։ Հայկական կողմը երկու տարուայ ընթացքում քիչ թէ շատ վերակառուցեց քաղաքը, որոշ ընտանիքներ վերադարձան հայրենի գիւղեր, սակայն, Թալիշ գիւղի ոչ անվտանգ դիրքը մարդկանց այդպէս էլ հնարաւորութիւնն չտուեց վերջնականապէս վերադառնալ հայրենի գիւղ։

Արցախեան այս պատերազմի արդիւնքում գիւղը վերջնականապէս յայտնուեց Ազրպէյճանական տիրապետութեան տակ։

Գիւղում կան մի շարք պատմամշակութային յուշարձաններ` Գլխօ (Հոռեկա) վանք, (1279-1284թթ.), եկեղեցի (XVIIդ.), գերեզմանոց (XVII-XIXդդ.), աղբիւր (XIXդ.), խաչքար (XII-XIIIդդ.), եկեղեցի (1151թ.), գիւղատեղի «Դիւթական» (XIIIդ.), Մելիք-Բեգլարեանների ապարանք (1727թ.), հաշուառուած է 26 յուշարձան:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Ըստ շինարարական արձանագրութեան եկեղեցին կառուցուել է 1894 թուականին։ Մակար Բարխուդարեանի հաւասմամբ եկեղեցին կառուցուել է գիւղացիների ծախսերով։ Եկեղեցին եռանաւ պազիլիքա է՝ կառուցուած սրբատաշ եւ կոպտատաշ տարչնագոյն քարերով։ Յուշարձանի չափսերն են՝ 21.75 մ երկարութիւն, 13.1 մ լայնութիւն եւ 8.5-9 մ բարձրութիւն։ Միակ մուտքը բացւում է հիւսիսային կողմից։ Հարաւային կողմից նախկինում ունեցել է մուտք, որն այժմ փակուած է։ Տարբեր կողմերից բացւում են 9 պատուհաններ։

Վանական համալիր Հոռեկա վանք (Գլխօ վանք)

Հոռեկա վանքը 13-րդ դարի վանական համալիր է կառուցուած պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գաւառում։ Ներկայումս համալիրը գտնւում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Թալիշ գիւղից մօտ 5 քմ հարաւարեւմտեան ուղղութեամբ՝ անտառապատ սարալանջին։ Դեռեւս վաղ միջնադարից յայտնի է նաեւ որպէս՝ Հուռեկան։ Աւելի ուշ Գլխօ վանքի տեղում 13-րդ դարում կառուցել են նոր եկեղեցի, որը յետագայում ստացել է Հոռեկա վանք անուանումը։ Համաձայն մուտքի կիսակամար ճակատաքարի վրայ փորագրուած շինարարութեան վերաբերեալ վիմական արձանագրութիւնների՝ վանքի եկեղեցին վերակառուցուել է 1279 թուականին, իսկ գաւիթը կառուցուել է 1284 թուականին։

Եկեղեցու վերակառուցման, ինչպէս նաեւ գաւթի կառուցման շինարարը Յովհաննէսն է։ Նրա անունը Ստեփանոս քահանայի հետ յիշատակւում է բարաւորի վիմական արձանագրութիւնում։

Հոռեկա վանքից մօտ 100-150 մ հիւսիս պահպանուել է հայկական ժողովրդական ճարտարապետութեան լաւագոյն նմուշներից՝ Գիւլիստանի Մելիք-Բեգլարեանների ապարանքը։ Կառոյցի յատակագծի լուծումը հիմնականում ենթարկուած է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպէս կոչուած, համալիր տիպի յատակագծային սկզբունքին։ Ուշագրաւ են հարաւային թեւի քառակուսի յատակագծով զոյգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչեւ XIX դ. վերջերը), որոնք, ունենալով գործնական կարեւոր նշանակութիւն, գերիշխել են յատակագծային եւ ծաւալատարածական յօրինուածքում։

Ապարանքի ինքնատիպ ճարտարապետութեան յօրինուածքում ժողովրդական բնակելի տան շինութեան աւանդոյթները միահիւսուել են դարաշրջանի պաշտպանական կառոյցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկիւն պարագծով պարիսպ, դիտանցքաւոր աշտարակներ՝ պայմանաւորուած ժամանակի ընկերա-քաղաքական իրավիճակով), եւ ապարանքը իր հիմնական բնակելի նշանակութեամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառոյցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների կողքին։

Մարտակերտի շրջանի Հովտաշէն համայնքը եւս գտնւում է Ազրպէյճանական հսկողութեան ներքոյ; Այս գիւղում եւս կան պատմութեան ու մշակութային կոթողներ, յուշարձաններ, եկեղեցի, սրբատեղիներ։

Մատաղիս համայնք

Մատաղիսը, ինչպէս եւ Թալիշ համայնքը Մարտակերտի շրջանի, կարելի է ասել, թուլութիւններն են, թէ՛ պաշտպանական առումով, թէ՛ մշակութային։

Մատաղիսում առկայ են պատմամշակութային յուշարձաններ` Սրբ. Եղիշէ եկեղեցի (1892-1898թթ.), գերեզմանոց (XVIII-XIXդդ.), Եղիշէ Առաքեալի վանք (XIIXVIIIդդ.), Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարան (1286թ.), կրկնայարկ դահլիճ (1552թ.), խաչքար (XII-XIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշուառուած է 30 յուշարձան:

Կամուրջ «Պառաւի կամուրջ»

Եղիշէ առաքեալի վանք (նաեւ՝ Ջրվշտիկ), հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գիւղից հիւսիս, հայ-Ազրպէյճանական շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին: Հիմնադրուել է 5-րդ դարում։

Վանական համալիրի տեղում նախաքրիստոնէական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր, որը կրել է Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով։

Եղիշէ առաքեալի վանքը հիմնադրուել է 5-րդ դարում Արեւելից կողմանք Հայոց պետութեան արքա Վաչագանի կողմից: Այստեղ են ամփոփուել Սուրբ Եղիշէի մասունքները։ Վանքի տարածքում է գտնւում Վաչագան Բարեպաշտ թագաւորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։

Ենթադրւում է, որ վանական համալիրը Եղիշէ առաքեալի վանք անուանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարեւոր դէմքերից մէկի՝ Եղիշէ առաքեալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարաւային կողմում գտնուող խոր ձորի համանուն ջրվէժից։

Եկեղեցու երկու կողմերում միմեանցից հաւասար հեռաւորութեան վրայ գտնւում է անտաշ, տեղական քարով կառուցուած 7 մատուռ։ Հիւսիսային կողմում կառուցուած է 3, հարաւային կողմում՝ 4 մատուռ։ Տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգուել են։ Իրենցից հիմնականում ներկայացնում են դամբարաններ, որտեղ ամփոփուած են Վաչագան Բարեպաշտ թագաւորը, Ջրաբերդի մելիք Ադամը, Մելիքս եթ եպիսկոպոսը։

Նոր Մարաղա

Նոր Մարաղա համայնքը տեղաբաշխուած է հանրապետութեան արեւելեան հատուածում: Մարտակերտ շրջկենտրոնից գտնւում է 17 քմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 38 քմ հեռաւորութեան վրայ: Մարաղայի ջարդերի մասին յայտնի է բոլորին։  2020 թուականի նոյեմբերի 18-ին Արցախի տեղեկատուական շտաբը յայտնեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրաւան, Նոր Հայկաջուր, Հոտաշէն եւ Նոր Ջրաբերդ գիւղերն անցնում են Ազրպէյճանին՝ ի կատարումն Ռուսաստանի, Ազրպէյճանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրուած եռակողմ յայտարարութեան։ (Այս գիւղերի տարածքները նախկինում եղել են Աղտամի շրջանի կազմում, Մարտակերտի շրջանի կազմում ներառուել են 1993-94-ին)։ Այս գիւղերի բնակիչներին ժամանակ է տրուել մինչեւ նոյեմբերի 19-ը երեկոյեան ժամը 9-ը իրենց բնակավայրերը լքելու համար։ Բնակիչները միայն նոյեմբերի 17-ի երեկոյեան կամ նոյեմբերի 18-ի առաւօտեան են իմացել, որ առաւելագոյնը 48, իսկ որոշ դէպքերում 36 ժամուայ ընթացքում պէտք է տեղահանուեն իրենց բնակավայրերից։

Ըստ 1989 թուականի մարդահամարի, գիւղում ապրում էր 4 660 մարդ՝ հիմնականում հայ։ 1992 թուականի ապրիլի 10-ին առաւօտեան ժամը 5-ին գիւղը հրետակոծութեան է ենթարկուել։ Կէսօրի մօտ Ազրպէյճանական «Գուրթուլուշ» խումը (1 000 զինուոր), 20 զրահամեքենայի ուղեկցութեամբ մտան գիւղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհաւասար ուժին նահանջել են, զգուշացնելով գիւղի բնակիչներին։ Հիմնական բնակչութիւնը լքել է գիւղը։ Ծերունիները եւ հաշմանդամները պատսպարուել են նկուղներում։ Յաջորդ օրը հայերը գիւղը ետ են գրաւել եւ գտել 43 խաղաղ բնակչի դի՝ մի քանիսը գլխատուած էին, միւսները այրուած կամ աչքերը հանուած։

Ըստ Մեծ Բրիտանիայի Լորտերի պալատի նախկին փոխխօսնակ Քերոլայն Քոքսի, Մարաղայում այդ օրերին սպանուել է ոչ պակաս 45 խաղաղ բնակիչ։ Իսկ ըստ հայկական անուանական ցանկի, զոհուել է 57 եւ գերեվարուել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թւում 9 երեխայ կար, 18 կին, 3 տարեց եւ մէկ կոյր (տուեալները հաստատուած են Միջազգային «Helsinki Watch» իրաւապահպան կազմակերպութեան եւ Քերոլայն Քոքսի կողմից)։ Մէկ շաբաթ անց թշնամու կողմից նոր յարձակում է կազմակերպուել, որի արդիւնքում խաղաղ բնակչութիւնը լքել է գիւղը։ Այդ ժամանակ եւս 13 հոգի գերեվարուել է։ Ընդհանուր առմամբ գիւղում զոհուել է 90 մարդ։

Յուշակոթող Նոր Մարաղա գիւղում՝ նուիրուած Մարաղայի հայ պաշտպանների յիշատակին

Նոր Մարաղայում կան պատմամշակութային այլ յուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.): Գիւղը վերաբնակեցուել է 1995 թուականից։ Հայաստան համահայկական հիմնադրամի Թորոնթոյի տեղական մարմնի հովանաւորութեամբ Նոր Մարաղայում կառուցուել է համայնքային կենտրոն։

Յուշակոթող՝ նուիրուած Մարաղայի կոտորածի զոհերի յիշատակին

Շարունակելի․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img