16 խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններն Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք… Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես…Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության…»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տոնոյանը: