Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Իրավապաշտպան հայտնի կազմակերպությունն ահազանգում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցիներն ապտակում, հարվածում և նվաստացնում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման և նվաստացման միջոցով  ստիպում նրանց համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց: Ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել։ Մարդասիրական իրավունքի հարգումը ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն է ենթադրում։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման վերաբերմունքին», — ասել է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նա ավելացրել է, որ չնայած Human Rights Watch-ի վերանայված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ նրանց անվտանգության և բարեկեցության հարցում մտահոգվելու լուրջ հիմքեր կան:

«Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img