Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նախաձեռնությունը կապահովի համագործակցություն կամավորների եւ  մարդկային ռեսուրսի կարիք ունեցող նախագծերի միջեւ

Դեկտեմբերի 3, 2020 թ. – Երեւան, Հայաստան – «Ավրորա»մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով եւ իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:

Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաեւ մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ

Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն  կնախաձեռնենք ստորեւ թվարկված նախագծերի հետ.

  1. «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
  2. «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու եւ խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
  3. «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձեւի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաեւ տեղում իրականացնել վերապատրաստում:
  4. «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
  5. «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաեւ կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապեւտների, լուսանկարիչների եւ տեխնիկական աջակցության օգնականների:  

Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, եւ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից info@auroraprize.com էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որեւէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img