Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Կիպրոսը 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին կսկսի ընդունել առանց թեստի

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կիպրոսի իշխանություններն այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել, այս երկիր կայցելեն առանց վարակի առկայության թեստավորում անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Cyprus Mail հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի հայտարարությունը: «Տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի կողմից ներկայացված պլանի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի 1-ին, մարդիկ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել, պարտավոր չեն լինի ժամանելուց հետո փաստաթուղթ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ»,-ասվում Է փաստաթղթում: Ինչպես իր հերթին նշում Է The Guardian բրիտանական հրատարակությունը, այդ միջոցառումը ներառված Է երկրի ավիահաղորդակցությունների վերսկսման վերաբերյալ փոփոխված պլանի մեջ:

The Guardian-ն ընդգծում Է, որ Կիպրոսի կառավարության այս միջոցառումն այն բանի ապացույցն Է, որ կյանքը շատ ավելի պարզ կդառնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, չնայած իշխանությունների եւ փորձագետների այն հավաստիացումներին, թե պատվաստումը պարտադիր չի լինի: Ներկայում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերը, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության կողմից, գերմանական BioNTech-ի հետ համատեղ, եւ Moderna ընկերության կողմից, ներկայացվել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարգավորիչ մարմինների քննարկմանը: Դրա արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմում Է 95 տոկոս եւ 94,1 տոկոս՝ համապատասխանաբար: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը հավանություն տվեց Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի կիրառմանը: Պատվաստումների արշավը երկրում կսկսվի հաջորդ շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img