Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Չավուշօղլուն իր ելույթում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։
«Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, թե մեր տեսակետը ամբողջը ցանկանալն է: Մենք աչք չունենք Հայաստանի տարածքի վրա։ Այս պահին խնդրի այսպիսի կարգավորումը նաև հայ ժողովրդի օգտին է լինելու: Հետևաբար, մենք կողմ ենք արդար բաժանմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։