Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Իրիկունը կրտսեր որդիս ինձ դիմաւորեց թուղթ ու գրիչով, մտազբաղ.
— Պապ, այս տարի Ձմեռ պապին գալո՞ւ է:
— Ինչո՞ւ չպիտի գայ, բալես: Եթէ կարծում ես, որ մեր երկինքը անպաշտպան ա ու Ձմեռ պապիին եղջերուախառը խփելու են՝ գցեն, ասեմ որ…
— Հերիք ա, պապ: Չգիտեմ՝ ինչեր ես ասում, բայց ուզում եմ, որ արդեն նամակ գրենք Ձմեռ պապիին:
— Շատ էլ ճիշտ ես անում, որոշե՞լ ես՝ այս տարի ինչ ենք ուզելու:
— Հա:
— Ու ի՞նչ:
— Անօդաչու սարք:
— Ի՞նչ մունտառ բան ես մտածել, տղես, արի քո սիրած խաղալիքներից ուզենք:
— Չէ, արդեն որոշուած ա: Էսօր մանկապարտէզի էրեխեքով որոշեցինք, որ բոլորս էլ անօդաչու սարքեր ենք ուզելու:
— Աղջիկնե՞րն էլ:
— Ամենից շատ հենց աղջիկներն են ուզում:
— Լաւ, տուր թուղթդ հենց հիմա գրեմ:
-… Ոնց որ երկար գրեցիր:
— Չէ, տղես, ինչ ուզել ես՝ էդ էլ գրեցի:
— Հաստա՞տ աւել-պակաս բաներ չես գրել:
— Ասեցի չէ, էլի:
— Դէ ծալի, դիր ծրարի մէջ, որ առաւօտը տանես:
Նամակը ծալելիս մի անգամ էլ աչքի անցկացրի ու սարսափով նկատեցի, որ Ձմեռ պապին գրած նամակս առաջին անգամ աւարտել եմ անէծքով. «Գետինը մտնեն բոլոր նրանք, որոնք մեր էրեխեքին թողեցին առանց անօդաչու սարքերի»: