”Էդ Ո՞ւմ Վրայ էք թուր հանել: Հայոց Մեծ Ազգին Չէ’ք Ճանաչում”:
Վէրք Հայաստանի – Հերոսավէպ – Խաչատուր Աբովեան
Աշխարհն առողջ, լիարիւն ազգերի հետ Է հաշուի նստում եւ ոչ՝ հանճարեղ ու տանուլ տուած դժբախտների:
Եղիշէ Չարենց
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Խորհրդային Միութեան փլուզումի տարիներ, Ատրպէյճան, Ղարաբաղի Ինքնավար Հանրապետութիւն, 4.4 քառակուսի քիլոմեթր տարածք, գերակշիռ մեծամասնութեամբ հայերով բնակուած: 1990 թուականի Սեպտեմբերի 2-ին, այդ միութեան օրէնքի համաձայն դուրս եկել նրա կազմից, իսկ Ատրպէյճան նոյն թուականի Դեկտեմբերի վերջին անջատուել արդէն փլուզուող միութեան կազմից: Մեր թուարկութիւնից առաջ, 320-ականների տարիներին Ալեքսանդր Մեծի նուաճած ”Մար”-երի երկիր՝ Մարաստանի պետութեան Ատդրոպատէս իշխանի տարածքի անունից հնչիւնափոխուելով՝ Պարթեւական կայսրութեան Ատրպատական (ատր=կրակ) անուանուել: Արաբական իշխանութեան ու նրանից առաջ, շարունակելով հնչիւնափոխուել Ատրպէյճան անուանուել: Արմին-հայեր Պարթեւական Ատրպատական անուանումն էին որդեգրել, որը ժամանակի պատմաբաններ այն այդպէս էին անուանել:
Խորհրդային Միութեան 4-րդ գունդի հետ Ատրպէյճանի Օմոնը, ամէն տեսակ խժդժութիւնների ենթարկել Արցախ-Ղարաբաղի Հայ բնակչութեանը: Ընդվզել էր Հայը, հայկական զինուած միաւորումների համախմբումով 1992 թուականի Յունուարի 28-ին բանակ ստեղծել, ճակատել տիրողի դէմ, նուաճել Արցախ-Ղարաբաղի յարակից շրջաններ, փլուել էր թշնամի դարձած տիրողի բանակը: 1994 թուականին, Ռուսաստանի հանրապետութեան միջնորդութեամբ զինադադար խնդրել, Ղրղստան-Բիշքէկ քաղաքում Ռուսաստան, Հայաստան, Ղարաբաղ, Ատրպէյճան զինադադարի պայմանագիր ստորագրել: Զինադադարի պայմանագիր առանց պայմանների . . . : Հայ բնակչութեամբ շէներ միացել Արցախ-Ղարաբաղին:
Բնական միջոցներով հարուստ քարիւղի երկիր Ատրպէյճան, սկսել էր տենդագին զինուել: Աշխարհով մէկ ոռնացել, որ Ղարաբաղ-Հայաստան նուաճել էին երկրի մէկ մասը, մէկ միլիոն մարդ դարձել անտուն: Հարուստ երկիր, աշխարհի բազում երկրներից յարձակողական նորագոյն արհեստագիտութեան զէնք գնել: Հայկական նոր իշխանութիւնը միայն վերջին երկու տարիներին սկսել նոր զէնք գնել, այն էլ մեծ մասամբ հին արհեստագիտութեամբ ռուսական զէնք: Հայ զօրավարներ յոխորտում, որ կը դիմակայեն նրանց յարձակումը, այնուհետեւ կռիւը կը շարունակեն թշնամու տարածքում:
2020 թուականի Սեպտեմբերի 27-ի առաւօտ, սպառազէն թշնամին, յարձակուել Հայաստանի վրայ, պատմում են, որ ռազմաճակատը դժոխքի վերածուել, երկնից կարծես կրակ ու մետաղ թափւում: Կռուի առաջին գծում 18-20 տարեկան վարդ տղաներ, կատաղի դիմադրում ճակատի ամբողջ երկայնքով: Բաւարար չէր միայն ոգու կրակի բոցերով յաղթանակել: Ընկրկում էին սահմանային աւաններ ու քաղաքներ: Պատմում են, որ նոյնիսկ կռուի առաջին օրերին զօրավարներ համոզուել, որ չէին կարողանալու յաղթանակ նուաճել: Ռուսաստան կռուին չմիջամտեց, երբ պահն էր արդէն օրհասական, կողմերին հաշտութեան մղեց, զինադադարի խիստ աննպաստ պայմաններով ”յայտարարութիւն”, պարտուեց ազգը, պատմութեան հազար-հազար տարիների նման նուաստացում չէր կրել:
Վիրաւոր է հայու հոգին, վիրաւոր նրա ոգին, վիրաւոր են Արցախի շէները: Թշնամին ասում է, որ Արցախի 120 շէներ եւս մերն են, մերն են նրա եօթը գաւառները, գնան իրենց եկած տեղի շէներին ասեն՝ մերն են: Սահման, ազգերի լիկան չէր հաստատել այդ երկրի սահմանները, աշխարհի կողմից դեռեւս չճանաչուած սովետական իշխանութիւնն էր այն հաստատել . . . : Աշխարհ ասում է պատմութեամբ երկիր չի լինի, հապա ինչպէ˜ս Սերպերի սրբազան տարածքում Քոոսովո անունով նոր պետութիւն կը լինի, ճափոնի Կուրիլեան կղզիներ ռուսին կը պատկանեն, Սուտանի քրիստոնեայ հարաւ պետութիւն կը լինի, հապա ինչպէ˜ս Եւրոպայի ու աշխարհի շատ պետութիւններ պատմութեամբ կազմաւորուել, համաշխարհային երկու պատերազմեր բաժանել են աշխարհը: Նայում եմ իր օճախը խարոյկ արած, օճախը փլող հայուն, կարծես ես էլ եմ վառւում, կանչում աշխարհին թշնամուց փախչելու համար կ’այրի, կը փլի ամէն ինչ, հապա փոքրերը, կրակի առաջ կանգնած ինչպէ˜ս են յիշելու իրենց տան խարոյկը, իրենց այրուող պուպրիկներին: Ոչ շատ ուշ ատեն քամուելու է քարիւղի վերջին կաթիլը, որի հետ մարելու է այդ հրուանդանի լոյսը . . . : Մուսաների լեռներ լանջի մարդիկ էլ իրենց կամքով լքած շէները որոշել էին հրդեհել . . . արգելել էր ֆրանսացին, սպառնացել այլեւս նրանց օթեւան չտրամադրել: Արեւմուտք, քրիստոնեայ արեւմուտք, նայում ինչպէս էր վարւում Բիւզանդի արարած արեւելեան Հռովմի կայսրութեան մայր ոստանը: Նրա պաշտպանական կռւում մաքառում էր Հայկական գունդը, փլուեց արեւմուտքի պարիսպը, կայսրը սպաննուեց: Նրա փլման գլխաւոր պատճառը Հայաստանն ու նրա մայր ոստան չքնաղագեղ Անին զօրացնելու փոխարէն իր արեւելքի դարպասի դռները բացել արեւելք ներխուժած բազմախումբ անողոք նոր ցեղախումբի առաջ: Մարել էին արեւելքում ծագած քաղաքակրթութեան արեւի լոյսը, մարել էին նաեւ նրա մայր ոստանը, նրա աւերակները պահում իրենց երկրի կազմում, աշխարհը լուռ էր, հիմա էլ աշխարհը լուռ է, միջամտեցին միայն այն ատեն երբ արեւելքի քրիստոնեայ երկրի լոյսը մարում էր: Հայը իր պատմութեան ընթացքում յաղթահարել շատ արհաւիրքներ, ով ողջ մնայ, կը տեսնի հայու յաղթական կռիւ, մե˜ծ Արցախ, նոր արմին-հայեր:
1720-ական թուականներ, հայ ազատագրական շարժումների զինուած պայքարի տարիներ էին: Իսրայէլ Օրի, ծրագրեր էր Ռուսաստանի աջակցութեամբ Հայաստանը ազատագրել: Նրա սկսած ազատագրման շարժման կեդրոններն էին Ղարաբաղը ու Սիւնիքը: Նրա նպատակն էր Իրանում սկսած խռովութիւնները օգտագործել իր ազատագրական շարժման յաջողութեան համար: Աֆղանների ապստամբութիւն, 1722թուականներին գրաւել էին Սպահանը, Իրանում Սեֆեանների ազդեցութիւնը անկում ապրել: Կասպից Ծով-ի ափերին Ռուսական զօրքն էր, նրա զօրավարներից Մադաթով կռիւ տուել տեղի խաներին, նուաճել Գիւլիստանը: Գրութիւններիս նախկին էջերում սիրով ու պարծանքով յիշատակել Հայոց ազատագրական պայքարի առաքեալներ՝ Իսրայէլ Օրի-ին, Յովսէփ Էմինինն, նրանց դիմանկարները զետեղել, որ Հայը նորէն ու նորէն յիշի նրանց: Ցանկանում եմ յիշատակել, նաեւ Դաւիթ Բէկին: 1722 թուականին, Կապան-Ղափանի աւագների անունից դիմել էին Վրաց թագաւոր Վախթանգ VI -րդին, որ նրա բանակում ծառայող նշանաւոր զօրականներից մէկին ուղարկել Սիւնիք՝ իրենց զինուած շարժումը գլխաւորելու: Նոյն թուականի վերջին Հայ զինուորականներրի հետ Դաւիթ Բէկին ճամբել Սիւնիք:
Դաւիթ Բէկի գլխաւորած ապստամբական շարժումը ազգամիջեան պատերազմ չէր, այն Հայ աշխատաւոր ռանչպարների շարժում էր, ուղղուած իրանական խաների եւ նրանց հետ համագործակցող աւատապետների ու Օսմանեան Թուրքիայի դէմ: Դաւիթ Բէկը սկսել հայկական զինուած ուժերը կազմակերպել, ամրութիւններ կառուցել, նիւթական ու ռազմական կայուն յենարան ստեղծել: Սանձահարել էր տեղի աւատապետերին, ցեղապետներին, նրանց զինուած հրոսակախմբերին, որոնք Իրանի կեդրոնական իշխանութեան համաձայնութեամբ ասպատակում էին հայկական գիւղերը, նկրտում շրջանում ինքնիշխան տիրապետութեան:
Դաւիթ Բէկը առաջին հարուածը ուղղել էր Սիւնիք թափանցած քոչուոր ցեղերի դէմ: Սկզբնական շրջանում յանկարծակի յարձակումներով պարտութեան մատնել թշնամու ուժերը: Յաջող մարտեր մղել Նախիջեւանի, Բարգուշատի ու Կապանի աւատապետերի դէմ, գրաւել Սիւնիքի կարեւոր բնակավայրերը: Ղարաբաղի զօրականների օգնութեամբ ետ մղել տեղի խանի յարձակումը: Սիւնիքում ստեղծել հայկական իշխանութիւն, կեդրոնը Հալիձոր Բերդը:
Դաւիթ Բէկը ստեղծել մշտական բանակ, այն տեղաբաշխել տարբեր շրջաններ, վտանգի դէպքում վերամիաւորել: 1725 թուականին գարնանը թրքական զօրքերը գրաւել էին Անդրկովկասը, Դաղստանի աւատապետերի հետ միանալով, աքսանի մէջ առել Ղարաբաղն ու Սիւնիքը: Նրանց զօրախմբերի առաջապահ գունդերը բախուելով Դաւիթ Բէկի զօրքի հետ պարտուել ու ետ քաշուել: Դաւիթ Բէկի շուրջ համախմբուած տանուտէրերից ոմանք լքել իրեն, Դաւիթ Բէկ նահանջել, ամրացել Հալիձորում: Թշնամին պաշարել էր այն: Դաւիթ Բէկ իր փոքրաթիւ զօրքով ջախջախել էր բերդը պաշարած թուրքական զօրախմբումը, փախուստի մատնել նրանց:
1727 թուականին, Դաւիթ Բէկ կապ հաստատել Ատրպատականում գտնուող Պարսից Շահ Թահմազի հետ, որը ճանաչել էր նրա իշխանութիւնը Սիւնիք-Ղարաբաղում, շնորհել դրամ հատելու իրաւունք:
1728 թուականին թուրքական զօրքերը արշաւել էին Սիւնիք ու Ղարաբաղ: Դաւիթ Բէկի փոքրաթիւ զինուորական ուժերը կռիւ մղել զօրաւոր թշնամու դէմ: 1728 թուականին մահացել էր Դաւիթ Բէկը՝ Սիւնիքի ու Ղարաբաղի ազատագրական շարժման ղեկավարը:
Փառք ու պատիւ հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկներ՝ Իսրայէլ Օրի, Յովսէփ Էմին, Դաւիթ Բէկ, Մխիթար Սպարապետ, Մամիկոնեան տնից ”տան ու տէր”-ի իրաւունք վաստակած Վահան Մամիկոնեանին, Գայլ Վահանին, մեր մեծն Տիգրանին, Արտաշէսին եւ բոլորին-բոլորին որոնք զէնքով, գիրով ”պատիւ” բերել իրենց ցեղին:
1826-1828 թուականի Թուրքմենչայի պայմանագիր, աւարտուել էր Ռուս-Պարսկական երկրորդ պատերազմը: Ռուսաստանի տիրապետութեանը անցել Նախիջեւանի խանութիւնները եւ Օրտուպատի գաւառը: 1828 թուական Մարտի 20-ի Նիկոլայ Առաջին ցարի շնորհագրով, ստեղծուել էր հայկական երկրամասը, որի կազմում եղել վերոյիշեալ խանութիւնները ու Օրտուպատի գաւառը: 1840 թուականի օրէնքով, Անդրկովկասում կատարուել վարչական բաժանումներ, ստեղծուել էին Վրաց Իմերիթիի նահանգ՝ կեդրոն Թիֆլիս քաղաք, Կասպիան նահանգ՝ Շամախի քաղաք: Արեւելեան Հայաստանի տարածքները կազմաւորուել որպէս գաւառներ: Կասպիական երկրամասում, XIX դարի երկրորդ կէսում, նոր վարչական փոփոխութիւններով Անդրկովկասում ստեղծուել էին՝ Թիֆլիսի, Քութաիսի, Շամախի, Դերպենտի նահանգներ: Արեւելեան Հայաստանի տարածքները, նոյն նահանգներում դարձեալ կազմաւորուել որպէս գաւառներ:
1867 թուականի վարչական փոփոխութիւններով՝ Անդրկովկասը բաժանուել հինգ նահանգների՝ Քութաիսի, Թիֆլիսի, Երեւանի, էլիզավետպոլի եւ Պաքուի նահանգների: Թիֆլիսի ու Պաքուի նահանգներում կազմաւորուել էին վեց գաւառներ, իսկ Երեւանի, Էլիզավետպոլի, Քութաիսի նահանգներում հինգ գաւառներ: Արեւելեան Հայաստանի տարածքի մի մասը անցել Երեւան նահանգի կազմում, մնացածը Էլիզավետպոլի ու Թիֆլիս նահանգներում: Երեւան նահանգը անցել Նախիջեւանի կազմում: Արցախ-Լեռնային Ղարաբաղը աշխարհագրականօրէն անցել Էլիզավետպոլի նահանգին: Անդրկովկասի նման վարչական բաժանումները, գոյութիւն ունեցել մինչեւ 1917 թուականի Ռուսաստանի յեղափոխութիւնը:
Հնամեայ պատմական աղբիւրներ հաւաստում են, որ Արտաշէս ու Զարեհ թագաւորների ատեն, մ.թ.ա. 41 թուականին ըստ Յոյն պատմաբան Ստրաբոնի, Հայաստանի բնակչութիւնը նոյնախօս-Հայերէն լեզուով էին խօսում: Ստեփան սիւնեցի պատմաբանի վկայում է, Արցախը ոչ միայն բնիկ բնակչութեամբ հայկական էր, այլ նաեւ խօսում Հայերէն լեզուի առանձին բարբառով: Պարսիկ աշխարհագէտը վկայել է, որ Խաչէն-Արցախի երկրամասի բնակչութիւնը ”Հայկական” է:
Յաջորդ դարերին Արցախի տարածքը ոչ մի տեսակի փոփոխութեան չէր ենթարկուել: Հայ բնակչութեան խտութիւնը հաստատւում է 1725 թուականին Արցախի մելիքների ու կաթողիկոսի կողմից Եկատերինէ Առաջին կայսրուհուն ուղղուած Ղարաբաղի շրջանների, գիւղերի ու նրանց բնակչութեան թուաքանակի մասին: Այդ հաստատել էին նաեւ թրքական պաշտօնական աղբիւրները, որ Ղարաբաղի լեռնային գիւղերի բնակչութիւնը՝ ”Հայկական ցեղերից” էին: Պատահական չէր, որ նոյնիսկ մեծ չափերի ծնելիութեան դէպքում էլ, հարիւրամեակի սկզբին երկրամասում նրանց թուաքանակը կազմել էր ընդհանուր բնակչութեան 5 %-ը: XIX դարի 30-ական թուականներին, պատճառ չէր հանդիսացել Իրանից տեղափոխուած հայերի Ղարաբաղ վերաբնակեցումը: Նրանք եղել էին միայն 700 ընտանիքներ, որոնցից 300-ը վերադարձել Իրան, իսկ մնացածների զգալի մասը մահացել ժանտախտի համաճարակից: 1769 թուականին Վրաստանի թագաւոր Հերակլ Երկրորդի յուշագրութիւնում հաստատուել էր, որ Ղարաբաղի հինգ (Խամսա) մելիքութիւններին էր պատկանում իշխանութիւնը եւ որ ամբողջ բնակչութիւնը հայկական է:
Արցախ-Ղարաբաղի երկրամասի տարածքում եղել 1000 ու աւելի հայկական արձանագրութիւններ ու հարիւրաւոր քրիստոնէական կառոյցներ: Միջին դարերում երկրամասում չկար ոչ մի շինութիւն ու կառոյց, որ ոչ հայերէն լեզուով գրուած լինէր: Միայն XVIII -րդ դարի երկրորդ կէսում Փանախ խանի, Իպրահիմ խանի ատեն Շուշիում ոչ մեծ թուաքանակով մուսուլմանական քոչուորներ բնակում:
1914 թուականին, Ղարաբաղի հայկական եկեղեցիի թեմը ունեցել՝ 222 գործող եկեղեցիներ, 206768 բնակչութեամբ 224 հայկական գիւղեր: Չորս հազար չորս հարիւր քառակուսի քիլոմեթր տարածքում եղել էին 1600 պատմական յուշարձաններ, ճարտարապետական կառոյցներ՝ բերդեր, վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, քարվանսարայներ, խաչքարեր: Յուշարձանների մեծագոյն մասը եղել քրիստոնէական մշակոյթի կառոյցներ, ստեղծուած այնտեղ բնակած սերունդների կողմից: Ժամանակագրօրէն նրանք ներկայացնում են միջնադարի պատմութեան բոլոր ժամանակներ՝ չորրորդ դարում քրիստոնէութեան ընդունումից մինչեւ XIX դար:
Էթնոմշակութային պատկանելիութեան յուշարձանների կարեւոր մասը, ոչ միայն երկրամասի էթնիկ ժամանակաշրջանի ստեղծորղներն էին, այլ նաեւ պատմիչների սկզբնաաղբիւրներում, ձեռագրերում յիշատակուած հարիւրաւոր գրութիւններ: Միայն Գանձասարի վանքի որմերին պահպանուել են 182 բացառապէս Հայերէն գրութիւններ:
Քրիստոնէական մշակոյթի յուշարձանների, մասնաւորապէս՝ Գանձասար, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոց վանք, Ամարաս, Դադիվանք, Ակոբավանք, Մակարա վանք, Գազանչելոց եկեղեցի ու այլ կառոյցներ ներկայացնում են հայկական դպրոցի ճարտարապետութիւնը: Ժամանակին պաշտօնապէս գրանցուած կարգավիճակով 1600 յուշարձաններ, որոնցից պետականօրէն պահպանւում են միայն 64-ը, մնացածները կամ քանդուած կամ թողնուած բախտի քմահաճոյքին:
Ճամբորդական քարտէսներում հիմնականօրէն նշուած են XVIII – XIX դարերի ժամանակաշրջանի կառոյցներ, երբ երկրամասում սկսել էին երեւալ մեճիտներ, խաների պալատներ (Շուշի քաղաք): Գովազդւում են հայկական դարաւոր յուշարձաններ, որոնց վերականգմանը զբաղուել էին կուսակցական ու պետական կազմակերպութիւններ: Գազանչեցոց եկեղեցիի հարթաքանդակները ծառայել են որպէս սիրողական հրացանաձգութեան նշանակէտեր: Կործանուել են Ագուլեցուց, Մեղրեցուց կառոյցները, վերածուել կինոթատրոնի, քանդել էին այն՝ ինչ յիշեցնում էր հինը: Քանդելու մոլուցքը նաեւ հասել Նախիջեւանի պատմական կառոյցներ, որտեղ հիմա չկայ Հայ ու կառոյց. . . :
Կարժէր յիշատակել Հայ ճարտարապետ Արգամին, որը նկարահանել խորհրդային ժամանակներին կանգուն, քանդուած, կիսաքանդ Նախիջեւանի բոլոր հայկական ու քրիտոնէական յուշարձանները: Այնպիսի Հայ մարդիկ եղել ու կան, որ աշխարհն արժեն, ահա նա, ճարտարապետ Սամուէլ Կարապետեան: Իր ամբողջ գիտակից կեանքը նուիրել հայկական ճարտարապետութեանը: Չափազանցութիւն չէ, եթէ ասեմ, Սամուէլ ճարտարապետը ամբողջ Արցախ-Ղարաբաղում, Ատրպէյճանում, Արեւմտեան Հայաստանում եւ վերջապէս որտեղ որ հայկական կոթող կար նկարահանել էր: Հիմա, թող ասեն որ հայկական յուշարձաններ չեն եղել . . . պատիւ նրանց յիշատակին, պատիւը արժանաւորած է . . . :
Այս տեղեկանքի տուեալները քաղել եմ Հայաստանի,
Գիտութիւնների Կաճառի հրապարակած նիւթերից
Կլենտէյլ