Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերի։ Այս մասին «Ֆեյսբուք»-իմ իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ»,- ասվում է գրառման մեջ: