Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին. վերաթողարկվել է Մոնսերատ Կաբալյեի հայկական շնչով ալբոմը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների ջանքերով վերաթողարկվել է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալյեի «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ) ալբոմը: Սկավառակում ներառված է 10 երգ, այդ թվում Կոմիտասի «Կռունկ», «Չինար ես» ստեղծագործությունները, որոնց

գործիքավորումն իրականացրել է Ջոն Մետկեֆը, կատարում է  Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը տեղեկացրեց, որ վերաթողարկված ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Լա Պալմա կղզում 130 հյուրի մասնակցությամբ:

Իսրայելյանը հիշեցրեց, որ 2013-ին են թողարկել ալբոմը սահմանափակ քանակությամբ, հետո որոշել են վերաթողարկել և լայն վաճառք իրականացնել: Որոշ հանգամանքներ խոչընդոտել են, և գաղափարը կյանքի կոչել չի ստացվել: Մոնսերատ Կաբալյեի մահվանից հետո ալբոմի վերաթողարկման հարցր բարձրացրել է երգչուհու եղբայրը: «Նա ասաց՝ ափսոսում է, որ գեղեցիկ պրոյեկտը լայն տարածում չի գտել և առաջարկեց վերաթողարկել այն: Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ ու առաջ եկավ նաև Հայաստանում «Սթարմուս» փառատոնը կազմակերպելու միտքը: Պատերազմից հետո արագացրինք թողարկման գործընթացը: Ցանկանում ենք ալբոմը հանել գլոբալ վաճառքի»,-պատմեց Գարիկ Իսրայելյանը:

Այժմ ալբոմի վաճառքը միայն օնլայն է, բայց նախատեսում են տարբեր հարթակներում այն ներկայացնել և շնորհանդեսներ կազմակերպել աշխարհի մի շարք երկրներում՝ համագործակցելով հայկական համայնքների, արվեստի գործիչների հետ:   

Նրա խոսքով՝ ալբոմի վերաթողարկումն այս ծանր օրերին Հայաստանն ու Արցախն աշխարհում ճանաչելի դարձելու ևս մեկ քայլ է: «Երբ նոր էի առաջ տանում այս նախագիծը, միշտ ասում էի՝ նման նախաձեռնություններից լավ դեսպաններ չկան: Մոնսերատ Կաբալյեի նման գերաստղի մասնակցությունը ավելի է մեծացնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մի բան է, երբ մեր մասին խոսում ենք մենք՝ հայերս, մեկ այլ բան է, երբ խնդիրները բարձրաձայնում է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհին: Նման նախագծերը պետք է շատ լինեն»,-շեշտեց նախաձեռնության հեղինակը:

Իսրայելյանն ընդգծեց, որ այլ հայտնիների հետ համագործակցելու գաղափարներ կան, սակայն ոչ բոլորն են ցանկանում իրենց իմիջը կապել այս կամ այն ազգի խնդիրների հետ: «Շատ արտիստներ նախ և առաջ մտածում են իրենց ֆինանսների մասին և ռիսկի չեն դիմում, բայց կան ստեղծագործողներ, որոնց համար գլոբալ խնդիրները կարևոր են և նրանք իրենց կարիերայում մեծ տեղ են տալիս տարբեր հարցերի լուծմանը: Նման մարդկանց հետ պետք է աշխատել»,-եզրափակեց Գարիկ Իսրայելյանը:

2013 և 2014 թվականներին Մոնսերատ Կաբալյեն այցելել էր աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Նա ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում, ձայնագրել երգեր, որոնցից մի քանիսը՝ հայերեն լեզվով:

Կաբալյեն շատ տպավորվել է այն ամենով, ինչ տեսել է Հայաստան և Արցախ կատարած այցի շրջանակում՝ հնագույն քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը և Ամարասը: «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ասել է երգչուհին: Ալբոմը, որը լույս է ընծայվել նրա այցի արդյունքում, երգչուհին անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ):

Ձայնասկավառակի էքսքլյուզիվ հրատարակությունը, որը ներառել է CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել  էր Փարիզում 2013 թվականի դեկտեմբերին: Շառլ Ազնավուրը, որը ներկա է եղել միջոցառմանը, ասել է․ «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:

Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել է Վանգելիսի «Like a Dream» երգը որպես՝ X դարի վանական համալիրի՝ Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ․թ․ I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր:

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի՝ Քուին խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն Քուին խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրել է «Is This the World We Created?» երգը, որի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր․ տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը հանդիսացել են այս հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ, իսկ Բրայան Մեյն անգամ կատարել է Հանս Ցիմմերի ստեղծագործությունը «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունը դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հետ 2005 թվականին Տրոմսոյում 46664 համերգի ընթացքում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img