Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

COVID-19. Վարակվածների թիվը 68 միլիոն 783 հազարից ավելին է

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 68 միլիոն 783 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 567 հազարից: Ապաքինվել է ավելի քան 47 միլիոն 686 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 15  մլն 607 հազար 655 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 293 հազար 637 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 756 հազար 610-ի, մահերինը՝ 141 հազար 668-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 675 հազար 915 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 178 հազար 184: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 541 հազար 199 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 190 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 44 հազար 718 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 309 հազար 621, մահերինը՝ 56 հազար 352:

Տասնյակում են նաև Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 72 հազար 620 վարակվածության ընդհանուր, 51 հազար 212 մահվան դեպքով: Թուրքիան 16-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 893 հազար 630 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 15 հազար 314 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 174 հազար 383-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1614 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 78-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 661 է, որից ապաքինվել է 81 հազար 743-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img