ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը հրապարակել է Reuters գործակալությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Reuters-ի փոխանցմամբ՝ տեքստի նախագծում նշված է, որ ԵՄ անդամ պետությունների առաջնորդները Թուրքիայի Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների պատճառով լրացուցիչ նպատակային պատժամիջոցներ են պատրաստել, որում հստակեցված է այդ հարցում փոխզիջումներ գտնելու հանգամանքը:
Ըստ այդմ, նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել թուրք անհատների և թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ԵՄ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքներին: Տեքստի նախագծում նշվում է, որ 2019թ․ ի վեր այս ոլորտում գործող պատժամիջոցներին ԵՄ-ի կողմի ավելացվելու են լրացուցիչ ցուցակներ, իսկ անհրաժեշտության դեպքում այդ ցուցակի շրջանակը ընդլայնվելու է:
«Թուրքիայի հետ հարաբերություններում բարելավում չի նկատվում, ուստի [2021թ․] մարտին կայանալիք գագաթնաժողովում նոր քայլեր են ձեռնարկվելու», — նշված է տեքստում:
Reuters-ի հետ զրույցում ԵՄ դիվանագետներն ասել են, որ վերոհիշյալ նպատակային պատժամիջոցները չեն բավարարում Հունաստանին, և տեքստի նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են: