Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Աշխարհում ԶԼՄ-ների ավելի քան 80 աշխատակիցներ են զոհվել 2020 թվականին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աշխարհի 30 երկրներում զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) առնվազն 83 աշխատակիցներ են սպանվել 2020 թվականի սկզբից ի վեր: Այդ մասին ասված Է Շվեյցարիայի Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին Ժնեւում հրապարակված տարեկան զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարեսկզբից ի վեր զանգվածային լրատվամիջոցների 83 աշխատակիցներ են սպանվել 30 պետություններում,- նշում Է PEC-ը:- Հնդկաստանն առաջատարն Է 13 սպանություններով: Այնուհետեւ հաջորդում Է Մեքսիկան, որտեղ սպանվել Է 11 լրագրող»: Մամուլի համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունը նշում Է նաեւ Պակիստանը (ութ զոհված), Աֆղանստանը (հինգ), Իրաքը (հինգ), Ֆիլիպինները (չորս) եւ Հոնդուրասը (չորս զոհված): Լրագրողների մահվան երեքական դեպքեր են արձանագրվել Վենեսուելայում, Նիգերիայում եւ Սիրիայում, երկուական՝ Բրազիլիայում, Գվատեմալայում, Լիբերիայում եւ Սոմալիում:

Անցյալ տարի, PEC-ի տվյալներով, սպանվել Է 75 լրարգող, իսկ տասը տարում՝ 1 180: Բացի դրանից, մամուլի ավելի քան 520 աշխատողներ 2020 թվականի մարտ ամսից ի վեր մահացել են կորոնավիրուսով վարակման հետեւանքով:

Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել Է 2004 թվականին, խորհրդակցական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում: Նրա զեկույցների համար տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդումները: Ինչպես նշում Է PEC-ը, աշխարհում լրագրողների մահվան՝ նրա կողմից հրապարակվող վիճակագրական տվյալներն ավելի բարձր են, քան մյուս կազմակերպություններինը, քանի որ այն հայտնում Է «մամուլի բոլոր սպանված աշխատողների մասին, անկախ այն բանից, թե նրանց մահը կապված Է, թե ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետ»:

«Դժվար Է ապացուցել, որ հանցագործությունն առնչություն ունի լրագրողի աշխատանքի հետ՝ առանց անկախ եւ համապարփակ հետաքննության, որոնք հաճախ չեն իրականացվում հակամարտություններով եւ բռնությամբ ընդգրկված երկրներում»,- պարզաբանել են կազմակերպությունում: Ուստի PEC-ը կոչ Է անում «հետաքննության անկախ մխանիզմ» ստեղծելու ՄԱԿ-ի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img