Կիրակի, 26 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ռուսաստանը և Սիրիան Այն Իսա քաղաքում կառուցելու են ռազմական դիտակետեր

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկելու նպատակով կառուցվելու է 3 համատեղ ռազմական դիտակետ։ Լուրը հաստատվել է նաև Թել Աբյադի ռազմական խորհրդի հրամանատար Ռիյադ Հալեֆի կողմից։

Ենթադրաբար, անցյալ շաբաթ Այն Իսայի ռուսական բազայում ռուսական և սիրիական բանակի սպաները հանդիպել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարների հետ, որպեսզի քննարկեն այս հարցը: Այն Իսայի ռազմական խորհրդի աղբյուրներից մեկը քրդական Rudaw գործակալությանը ուղղած հայտարարության մեջ նշել է, որ ռուս սպաները Թուրքիայի ԶՈՒ աջակցությամբ զինված խմբավորումների այդ տարածք ներխուժումները որակել են որպես՝ լուրջ սպառնալիք։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև 2019թ հոկտեմբերին ստորագրված Սոչիի համաձայնագիրը նախատեսում էր «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» դուրսբերումը՝ սահմանից 32 կիլոմետր հարավ: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», վկայակոչելով այն հանգամանքը, որ Այն Իսան Թուրքիայի հետ սահմանից մոտ 37 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, պնդում են, որ քաղաքում տեղի ունեցող մարտերը հրադադարի ռեժիմի խախտում են:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img