Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

«Արցախ՝ իմ տուն». Ազգային պատկերասրահը հանդես է եկել կրթական, ճանաչողական նոր ծրագրով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Երեխաներին, պատանիներին Արցախ աշխարհն առավել ճանաչելի դարձնելու, նրանց Արցախի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Արցախ՝ իմ տուն» կրթական ծրագիրը: Նախագծի շրջանակում 5-15 տարեկան մասնակիցները պետք է Արցախի վերաբերյալ թեմատիկ ստեղծագործություն նկարեն և լուսանկարներն ուղարկեն educationaldepartmentnga@mail.ru հասցեին:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ՀԱՊ գիտակրթական բաժնի վարիչ Անի Նազարյանն ասաց, որ մինչ վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի են կոչել «Ձոն խաղաղության» նախագիծը, որի մասնակից երեխաները պատկերել են խաղաղությունն իրենց աչքերով: Հիմնական նպատակը երեխաներին պատերազմական իրականությունից կտրելն է եղել, իսկ «Արցախ՝ իմ տուն»  ծրագրին մասնակցելով երեխաներն ու պատանիներն առավել լավ կճանաչեն իրենց հայրենիքը՝ Արցախը:

«Նրանք կփորձեն ուսումնասիրել Արցախը, դիտել բազմաթիվ  լուսանկարներ, որևէ տեսարան կարող են հավանել ու պատկերել այն: Նախագծի վերնագիրը խորհրդանշական է. մասնակիցները պետք է հասկանան, որ Արցախը մեր հայրենիքն է: Նախատեսում ենք աշխատանքները ցուցադրել նաև թանգարանում: Այդպես կապ կստեղծենք երեխաների և մշակութային օջախի միջև»,-նշեց Նազարյանն ու հավելեց՝ արդեն 70 աշխատանք են ստացել, որոնք հրապարակել են «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Մասնակիցներն իրենց գործերը կարող են ուղարկել մինչև դեկտեմբերի 28-ը: Համացանցում առավելագույն հավանումների արժանացած տասը աշխատանքը և պատկերասրահի կողմից ընտրված 40 աշխատանք հունվարին կներկայացվի պատկերասրահի մասնաճյուղերից մեկում՝ կա՛մ  Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, կա՛մ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանում:

Նազարյանի խոսքով՝ կան երեխաներ, որոնք մշտապես մասնակցում են պատկերասրահի կրթական ծրագրերին, նրանք անհամբեր սպասում են նորությունների ու մշտապես գրանցվում այս կամ այն նախաձեռնությանը մասնակցելու համար:

Համաճարակի տարածման ընթացքում Ֆինլանդիայից են մասնակիցներ ունեցել: «Հելսինկիի հայկական համայնքից շուրջ 8 առցանց կրթական ծրագրի է մասնակցել 15 երեխա: Ծրագրերը նախագծված էին հենց սփյուռքի համար: Պատկերասրահն ամեն օր աշխատանք է տանում երեխաներին կրթելու, հայկական և համաշխարհային մշակույթին ծանոթացնելու ուղղությամբ, անում է ամեն հնարավորը, որ ծրագրերն առավել հետաքրքիր լինեն և հասանելի նաև սփյուռքին»,-շեշտեց Նազարյանը:

Նրա համոզմամբ՝ մշակույթի առաջնային գործառույթը մարդկանց միավորելը, համախմբելն է: «Մեր ապագա սերունդը պետք է լավ ճանաչի սեփական մշակույթը՝ այն աշխարհում տարածելու համար, որպեսզի հակառակորդը երբեք չկարողանա այն ներկայացնել որպես իրենը»,-եզրափակեց Անի Նազարյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img