Եվրամիությունը մտադիր Է վերականգնել «ԱՄՆ-ի հետ հավակնոտ դաշինքը» Վաշինգտոնում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ դեկտեմբերի 11-ին Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուիսում:
«ԱՄՆ-ում կայացած ընտրությունները բացել են նոր հնարավորություններ: Գագաթնաժողվի մասնակիցները հայտարարեցին ԱՄՆ-ի հետ հավակնոտ դաշինքը վերականգնելու մտարության մասին, որն ամենամերձավոր բարեկամն ու գործընկերն Է»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: