Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ճիշտ չի համարում այն միտքը, թե Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նալբանդյանն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:
«Ճիշտ չէ այն միտքը, որ Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Բանակցային ողջ գործընթացի ընթացքում կարգավիճակի հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում»,- ասաց Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կարևոր է, թե որքանով համանախագահներին կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի հարցով: