ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ նախընտրական արշավում նրա զուգընկեր Քամալա Հարիսն արժանացել են «Տարվա մարդ» կոչման ըստ ամերիկյան Time հանդեսի վարկածի: Այդ մասին հայտարարվել Է դեկտեմբերի 10-ին NBC հեռուստաընկերության հատուկ եթերի ժամանակ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ռոք-երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը ներկայացրել Է պատվավոր կոչմանն արժանացածներին: «Գրեթե հարյուր տարի Time-ը «Տարվա մարդ» Է հայտարարել: 2020 թվականին Time-ի վարկածով այդ կոչմանն արժանցել են ընտրված նախագանհ Ջո Բայդենը եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը»,- հայտարարել Է ռոքերը: Հանդեսի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելզենթալը նշել Է, որ կոչումն առաջին անգամ Է շնորհվել ԱՄՆ-ի ընտրված փոխնախագահի: «Բայդենը եւ Հարիսն իրենցից մի դարակազմիկ բան են ներկայացնում»,- հավելել Է նա: Բայդենը եւ Հարիսը շնորհակալություն են հայտնել՝ հայտարարելով, որ հանդեսի խմբագրության որոշումը պատիվ Է իրենց համար: Կոչման շնորհումն այս տարի համավարակի պատճառով տեղի Է ունեցել հեռավար ձեւաչափով:
Հավակնորդների նեկայացվելը, հաղթողների հրապարակումը եւ նրանց ելույթները վաղօրոք տեսագրվել են: Time հանդեսի գնահատմամբ՝ Բայդենը «Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Է հայտարարվել պատմական եւ աննախադեպ ընտրությունների ժամանակ: Հանդեսը երկրի նախկին փոխնախագահին ըստ արժանվույն Է հատուցում, որ նա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հավաքել Է ամենամեծ թվով ձայներն ԱՄՆ-ի պատմության մեջ՝ գերազանցելով պետության 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ռեկորդը: 2019 թվականին Time-ի վարկածով «Տարվա մարդ» Է դարձել 16-ամյա Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: