Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կորոնավիրուսի և տնտնեսական դժվարությունների պայմաններում է այս տարի ամբողջ մարդկությունը պատրաստվում Ամանորին: Նշվում է, որ հիշյալ տագնապներին զուգահեռ Արցախի պատերազմի հետևանքով առաջացած ցնցումը ահավոր է հայ ժողովրդի ու հատկապես արցախցիների համար:
Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։ Այդ նպատակի համար կաթողիկոսարանը բացել է հատուկ հաշվի համար:
Account: W-502039.005
Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia
Iban: CH93 08755 0502 0390 0500
Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73
Swift: PICTCHGG
Reference: Fund for the Needy Children of Artsakh
Գոյացած գումարը կաթողիկոսարանի միջոցով կփոխանցվի Արցախի կարիքավոր մանուկներին: Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակել է «Արցախի Տարի»: Հիշյալ ծրագիրն առաջին գործնական քայլը կլինի Արցախի վերականգնման համար: