Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Համացանցի Վրայ. Ժողովուրդ Ջան, Ո՞նց Էք Կամ… Փոխան Հայհոյանքի

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ժողովուրդ ջան, ո՞նց էք, յուսով եմ լաւ ու հանգիստ էք եւ ամեն բան լաւ է․․․

Այս նախաբանով սկսող ճառը զիս զարմացնելէ աւելի՝ մտածելու տեղիք է տալիս․․․ Ես այդպէս ալ չհասկացայ թէ «Ժողովուրդ ջան» ասելով Պրն․ Փաշինեանը որո՞ւն ի նկատի ունի, ժողովուրդի սպիտա՞կ, թէ սեւ հատուածը: Հների՞ն, թէ նորերին․․․ ապա եւ՝ «Ո՞նց էք, յուսով եմ լաւ ու հանգիստ էք» ․․․ այս հարցադրմամբ ինչպիսի՞ պատասխան է ակնկալում վարչապետը, եւ ումի՞ց ․․․։ Յիշենք որ «Ժողովուրդ ջան» կոչուած, վարչապետի ջերմ ու մտերմիկ զրուցակիցի մաս են կազմում ՀՀ երեք միլիոն քաղաքացիներ, որոնցից շատերը լաւ չեն, հանգիստ չեն, վատառողջ են: Այնտեղ սովածներ անտուն մնացողներ կան, որդեկորոյս մայրեր, այրի տիկիններ ու որբ երեխաներ կան:

Մի գուցէ այդ «ժող ջան»-ի ամենահանգիստ հատուածի մաս են կազմում կոկորդի ցաւով երկու ամիսէ աւել անքուն մնացած մարդիկ, որոնք առաւօտ փողոց են իջնում վարչապետին հեծանիւով գործի գնալիս «տեսնելու» յոյսով, ման են գալիս հաւաքելով ասֆալտների վրայ սիրուն փրուած իրենց ազգային արժանապատուութիւնն ու «երազի երկրի» բեկորները ․․․։

Եւ վերջապէս՝ ի պատասխան «յուսով եմ ամեն բան լաւ է» հարցադրմանն ի պատասխան, համարձակիմ ըսելու որ՝ այո, յարգելի վարչապետ, ամեն բան լաւ է, միայն թէ հայրենիքից մասնիկ ենք կորցրել, իսկ մնացածն էլ կորցնելու ենք, բայց ոչի՜նչ, յանուն ձեր քաղցր ժպիտին ու համաշխարհային համբաւին, եւ վասն «ձեր սխրագործութեամբ» մեր ազգի «պրենտ» դարձած ու համաշխարհային հռչակ վաստակած «թաւշեայ յեղափոխութիւնն» հասկացողութեան, նման զոհողութիւններ մատուցելը ցուցուած է եւ ի հարկին՝ անհրաժեշտ․․․

Այս մարդը այնպէս ալ չհասկցաւ որ «ժողովուրդ ջան» -ը, իր հետ քայլելու շնորհիւ պատգամաւոր, նախարար ու խորհրդական դարձած անփորձ երեխաներէ բացի, ընդգրկում է նաեւ այսօրուայ դրութեամբ անհանգիստ, անապահով, կորցրած արժանապատուութիւնը ման եկող, նուազ հպարտ մի քանի ՀՀ քաղաքացիներ, սփիւռքում մի քանի հայազգիներ, գումարած երկու երեք հատ Արցախահայ, եւ այդքան էլ զանգեզուրցի, որոնք լուցկու տուփը իրենց ձեռքին պահած ման են գալիս՝ վերջապէս տուն տեղ ունեն, որոնց ձեւաւորումը կարող է ազերիների ճաշակով չլինի ․․․

Գրածս հիւմըրով աւարտելու համար, թեմայից դուրս, հին սրախօսութիւն մը յիշեցի, պատմեմ․

Հայաթում պպզած տղերքով սեմուշքա (արեւածաղիկի կուտ) չրթելիս են լինում, մէկ էլ իրանց ինդելիկենտ (մտաւորական) հարեւանն է անցնելիս լինում, սրանք բան ու գործ չունենալով կպնում են սրան թէ «արա մեր ինդելիկենտ աղբեր, մի հատ քֆրի (հայհոյէ)»:  Սա էլ, թէ «Յարգելիներս, ես չեմ կարող քուֆուր տալ, իմ դաստիարակութիւնս զիս թոյլ չի տալիս»․․․ «արա քֆրի ասում եմ, քո ձեւով ո՜նց ուզում ես մեր հարեւան հայաթի «կլաուզնիք Նիկօ»-ին քֆուր տուր, թէ չէ կտանք կը․․․», վերջապէս մեր ինդելիկենտը ճարահատեալ ասում է՝

« ․․․ լաւ, որ շատ էք պնդում ասեմ․ յարգարժան կլաուզնիկ Նիկօ, ձեր արտօնութիւնն եմ հայցում պատիւն ունենալու, հպարտաբար մասնակցիլ ձեր գերդաստանի բազմացման արարողութեանը վսեմ գործին․․․»

Ճ.Գ.

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img