Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
«Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։
Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:
Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ: Հայ գերիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա:
Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիևն և Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության և այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների»,- գրում է տելեգրամյան ալիքը։