Ադրբեջանը եւ Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուշագիրը կստորագրի Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։