Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ — 59 — Գործազրկութիւն, Տնտեսական Անկում, Արտահանումների Ծաւալների Նուազում․ ՀՀ Տնտեսութեան Վիճակը Համավարակի Ու Պատերազմի Պայմաններում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Տարուայ սկզբից պատուհասած քորոնավիրուսային համավարակն, այնուհետեւ արցախեան պատերազմը Հայաստանի տնտեսութեան համար պարզապէս աղետալի հետեւանքներ կարող են ունենալ։ Տնտեսութեան պաշտօնական թուերը յուսադրող չեն։ Գործազրկութիւն, պիզնեսների համատարած փակում, արտագաղթ, տնտեսական անկում, պետական աճող պարտք, պիւտճէի ճեղքուածք, դրամի արժեզրկում։ Այս բոլոր գործօնները ոչ ճիշդ տնտեսական քաղաքականութեան արդիւնքում կարող են կործանարար լինել Հայաստանի համար։ Թեմայի վերաբերեալ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Գագիկ Վարդանեանի հետ, ով 2002 թ-ից 2006 թուականները զբաղեցրել է Հայաստանի Հանրապետութեան առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտօնը։

— Պարոն Վարդանեան, հնարաւո՞ր է, արդեօք, նախնական գնահատել ՀՀ տնտեսութեան վրայ համավարակի եւ պատերազմի ազդեցութիւնը, հե­տեւանքների խորութիւնը եւ ծաւալները: 

— Որոշ, գնահատականներ հնարաւոր է տալ, որոնք, սակայն, չեն կարող ներկայացնել տնտեսութեան ամբողջական պատկերը: Դեռեւս չեն հրապարակուել հոկտեմբերի որոշ պաշտօնական վիճակագրական տուեալներ: Հիմնուելով սեպտեմբերի տուեալների վրայ, կարելի է փաստել, որ համավարակով պայմանաւորուած տնտե­սա­կան անկումը շարունակուել է: 2020 թուականի երրորդ եռամսեակում ՀՆԱ-ն (համախառն ներքին արդիւնք) նախորդ տարուայ համապա­տասխան ժամանակաշրջանի նկատմամբ նուազել է 9.1 %-ով: Առաջին հայեացքից սա բաւական մեծ անկում է, սակայն Յունուար-Յունիսի նկատ­մամբ, երբ անկումը կազմել էր 13.7 %, անտարակոյս, կարելի է ասել, որ հա­մա­վա­րակի առաջացրած բացասական ազդեցութիւնը տնտեսութեան վրայ աստի­ճա­նա­բար  սկսել էր նուազել: Ըստ նախնական (2020 թ. նոյեմբերի 25-ի դրու­թեամբ) տուեալների՝ տնտեսական աքթիւութեան ցուցանիշը 2020 թ. յունուար — հոկ­տեմբերին կազմել է 93.3 %՝ 2019 թ. նոյն ժամանակահատուածի նկատ­մամբ: Ընդ որում, տար­ուայ ամենացածր ցուցանիշը գրանցուել էր ապրիլ ամսին՝ 83.6 %: Ի դէպ, 2020 թ. յունուարի տնտեսական աքթիւութիւնը կազմել էր 109.2 %, իսկ առաջին եռամսեակում արձանագրուել էր 3.8 % աճ:

Յունուար-հոկտեմբերին արդիւնաբերութեան ծաւալը, 2019 թ. համապա­տասխան ժամանակաշրջանի նկատմամբ, կազմել է 100.5 %, շինարարութեանը՝ 86.7 %, առեւտրինը՝ 87.5 %, ծառայութիւններինը՝ 87.2 %: Փաստօրէն, համավարակի ազդեցութիւնը մեծ է եղել վերջին երեք ոլորտների վրայ: Ընդորում, շինարարութեան անկումը ապրիլ ամսին կազմել է 51 % (2019 թ. ապրիլի նկատմամբ):

Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի եւ տնտեսական աքթիւութեան ցուցանիշների մասով նկատուել են թոյլ արտայայտուած դրական միտումներ:

Յունուար-հոկտեմբերին արտաքին առեւտրաշրջանառութեան անկումը կազմել է 11.4 %. արտահանման ծաւալի անկումը կազմել է 4.4 %, իսկ ներմուծմանը՝ 14.9 %:

Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցութեանը, ապա պէտք է նկատել, որ, ինչպէս ցոյց է տուել համաշխարհային գործնական փորձը, պատերազմների ժամանակահատուածում բարձրանում է զբաղուածութեան մակարդակը, գրեթէ լիովին օգտա­գործւում է տնտեսական ներուժը: Բայց այստեղ կայ մի նրբութիւն: Եթէ տուեալ երկրի ենթակառուցուածքը, արտադրական հզօրութիւնները վնասուել են պատերազմական գործողութիւնների արդիւնքում, ապա այդ չափով արդիւնաբերական կամ այլ ոլորտների արտադրանքի ծաւալը նուազում է: Դա տեղի է ունեցել Արցախի Հանրապետութիւնում, որի տնտեսութիւնն ինտեգրուած էր ՀՀ տնտեսութեան հետ եւ որոշակի փոխազդեցութիւն գոյութիւն ունէր: Հետեւաբար, մի քանի ամիս յետոյ հնարաւոր կը լինի աւելի յստակ գնահատականներ տալ:

Ըստ Ձեզ՝ ՀՀ տնտեսութիւնն այս պահին ի՞նչ վիճակում է գտնւում. տնտեսութեան մասնակի կանգ, գործազրկութեան մակարդակ, դրամի ար­ժեզրկում։ Այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել։

— Ամենին ինչից զատ, ներկայում մեծ է տնտեսական վարքագծի տեսանկիւնից կարեւոր՝ հոգեբանական գործօնի բացասական ազդեցութիւնը. անորոշութիւնները շատ են: Նախ համավարակի պատճառով տնտեսութեան մասնակի կանգի մասին: Այդ փուլը մենք յաղթահարել ենք, իհարկէ, նշանակալի տնտեսական կորուստ­ներով, որոնք ար­տացոլված են ՀՆԱ-ի ցուցանիշում: Պաշտօնական վիճակագրութ­իւնը հնարա­ւորութիւն է ընձեռում դրանք առանձնացնել ըստ ոլորտների: Երրորդ եռամսեակում այդ հետեւանքներն իներցիայով պահպանուել են: Բայց, այստեղ կայ նաեւ արտաքին գործօնների ազդեցութիւնը. համաշխարհային տնտեսութիւնը դեռեւս ուշքի չի եկել, առանձին երկրներ հանդիպել են համավարակի երկրորդ, երրորդ ալիքներին, ինչի պատճառով տնտեսութիւնները կրկին կանգ են առնում:  Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան՝ (ԱՎԾ) աշխատուժի հետազօտութեան արդիւնքների՝ 2019 թուականի I եւ II եռամսեակների նկատմամբ զբաղուածութեան փոփոխութիւնը համապատասխանաբար կազմել է ՝ 100.2 % եւ 97.6 %, իսկ  գործազրկութեանը՝  92.3 % եւ  105.2 %: Պաշտօնապէս գրանցուած գործա­զուրկ­ների միջին ամսական թուաքանակը յունուար – սեպտեմբերի (աճողական, 2019 թուականի նոյն ժամանակահատուածի նկատ­մամբ) կազմել է 95.3%: Հետեւա­բար, կարելի է ասել, որ գործազրկութեան կամ զբաղուածութեան առումով, ցուցա­նիշները դրական միտում չեն դրսեւորել:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ապա այն կարող է ունենալ ինչպէս բացասական, այնպէս էլ դրական ազդեցութիւն: Դրականը վերաբերում է ար­տահանման շահաւէտ դառնալուն կամ արտասահմանից թրանսֆերտներ ստա­ցող տնային տնտեսութիւնների, դրամական արտայայտութեամբ, եկամուտների աճին, ինչը որոշակիօրէն կը չէզոքացուի գնաճի հետեւանքով: Իսկ գնաճը կը լինի բացա­սական հետեւանքը, թէպէտ, այլ հաւասար պայմաններում, գնաճն ինքնին նպաս­տում է տնտեսական աքթիւութեան բարձրացմանը:

Այս ամենի ընդհանրական բացասական հետեւանքներն էլ աւելի կարող են սրուել Արցախի մնացած տնտեսութեան վերականգնման, Արցախից եկած փախստա­կանների պարագայում. ենթակառուցուածքների վերականգնում, փախստականների բնակութեան, զբաղուածութեան, սոցիալական այլեւայլ խնդիրների առաջացմամբ:

Եւ իհարկէ, ի՞նչ կանխատեսումներ կան ապագայի վերաբերեալ։

Կանխատեսել այսօրուայ տնտեսութեան ապագան անիմաստ զբաղմունք կը լինէր: Նշուած ցուցանիշները որոշակի կը բարելաւեն, սակայն ստեղծուած իրավիճակում դա առ ոչինչ է: Պէտք է մտածել ապագայի տնտեսութեան, տնտեսութեան ոչ կենսու­նակ կառուց­ուածքից ձերբազատվելու, թեխնոլոկիական առաջընթացի արագացման մասին: Պէտք է մտածել ոչ թէ նրա մասին, թէ ինչպէս ներդնել նօ-հաուներ, այլ աւելի կարեւոր է հասկանալ, թէ ովքեր կարող են դա անել: Իսկ դրա պատասխանը կտան գիտութիւնն ու կրթութիւնը՝ տեւական հեռանկարում: Մինչ այդ նպատա­կահարմար է թվում աշխարհասփիւռ հայութեան ներուժի իրացման համար արդյու­նավետ կառուցակարգերի գործադրումը: Միաժամանակ, այդ ամենից զատ, գլխա­վորը հասարակութեան մէջ միմեանց եւ պետական հաստատութիւնների նկատմամբ վստահութեան ամրապնդումն է:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img