Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

ԿԲ նախագահը ներկայացրեց դրամի արժեզրկման հիմնական պատճառը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում, Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից մենք այս պահի դրությամբ խնդիրներ չենք տեսնում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերվում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա այստեղ որևէ արտառոց բան չի դիտվում: Ֆունդամենտալ առումով արժութային փոխարժեքի հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: «Այսպիսով երկու դրական բան, որ մեր գնահատականով պետք է որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան փոխարժեքի վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար: Դա ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնք ձևավորում են որոշակի սպասումներ: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները, մեր նախնական հաշվարկներով տնային տնտեսություններն ու բիզնեսները Հայաստանում 5-7 մլրդ դրամի վնաս են կրել՝ չստացված տոկոսի մասով:Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ պետք է անցնենք, որ հասկանանք, որ նման բաներ պետք չէ անել»,-ասաց նա:

ԿԲ-ն շարունակելու է բանկերին տրամադրել դրամային իրացվելիություն, բացի դրանից այսուհետ տրամադրելու է արտարժութային իրացվելիություն, որ որևէ խնդիր չունենան:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  դեկտեմբերի 15-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

Հայաստանում վերջին դրամն արժեզրկվում է: Դեկտեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.63 դրամով և կազմել 525.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.35 դրամով և կազմել 638.35 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով և կազմել 699.58 դրամ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img