Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» Ծրագիրը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարութիւն ցուցաբերել Արցախում ծանր կացութեան մէջ յայտնուած ժողովրդին եւ պատերազմի հետեւանքով արցախեան գիւղերից տարհանուած եւ Հայաստանում ապաստանած ընտանիքներին։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի միջոցով իրականացուող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծուած յանձնախումբը՝ ատենապետութեամբ  Կեդրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի։ Յանձնախմբի կազմում ընդգրկուած են եկեղեցականներ եւ աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ բոլոր մայրցամաքներից։

Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում ունեցաւ յանձնախմբի հետ։ Նորին Սրբութիւնը հայրական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց յանձնախմբի անդամներին, որ այս դժուարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցութիւնը բերել Արցախի հայորդիներին:

Հայոց Հովուապետն անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի առջեւ ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրաւէրներին՝ ընդգծելով, որ առկայ պայմաններում Հայոց Եկեղեցին պէտք է անի ամէն անհրաժեշտը՝  առաւելագոյնս աջակցութիւն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց յանձնաժողովի առաքելութիւնը՝ յոյս յայտնելով, որ նախատեսուած գործունէութիւնը կը ստանայ համազգային եւ համասփիւռքեան ընդգրկում:

Հանդիպման ընթացքում քննարկուեցին առաջիկայում ձեռնարկուելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի եւ ազգային հաստատութիւնների համագործակցութեանն առնչուող հարցեր։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img