Գերմանիան ճնշումներ է գործադրում Եվրամիության համապատասխան հաստատությունների վրա՝ պատվաստանյութի հաստատումն արագացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը։
Կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը և Գերմանիայի առողջապահության նախարարությունը Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունից (EMA) պահանջել են կորոնավիրուսի պատվաստանյութի հաստատումը իրականացնել ավելի վաղ ամսաթվով:
EMA-ն հայտարարել էր, որ Pfizer-ը, անցյալ շաբաթ արված արտակարգ իրավիճակների հայտը գնահատելով, որոշում է կայացնելու դեկտեմբերի 29-ին, իսկ ըստ Bild-ի զեկույցի՝ Գերմանիան ցանկանում է, որ այս ամսաթիվը նշվի դեկտեմբերի 23-ին, որպեսզի ԵՄ-ում պատվաստումները հնարավորինս շուտ սկսվեն:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանն այսօր ասել է, որ իրենք EMA-ից ակնկալում են հաստատումն իրականացնել Ամանորի տոներից առաջ:
EMA- ն դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Pfizer պատվաստանյութի հաստատման գործընթացը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 29-ին, իսկ Moderna պատվաստանյութի հաստատման գործընթացը՝ հունվարի 12-ին: