ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է Գևորգյանը:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։