Քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրապարակից: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»:
Հիշեցնենք, որ նախօրդ երկու օրերին եւս տեղի է ունեցել «Արժանապատվության երթ»: Նրանցից մեկը մեկրակել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, մյուսը՝ Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից: