Sputnik Արմենիայի տեղեկություններով քիչ առաջ Երևանի «Նաիրի» ԲԿ–ում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը` 80-ամյա Վովա Փաշինյանը։
Հիվանդանոցի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին չհերքեց մեր տեղեկությունները, բայց և չցանկացավ հաստատել։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ եթե նման բան լինի, ինքն այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի։ Նշենք, որ Փաշինյանի հայրը տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։ Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։