Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Շիրակի մարզից 100-150 զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել. Սարապատի համայնքապետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շիրակի մարզի ՄՈԲ-ի 100-150 զինծառայող Շուշիի շրջանի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սարապատ համայնքի համայնքապետ Արտուշ Մանուկյանը:

«Մենք ընդամենը տեղյակ ենք, որ այդ տարածքում Սարապատից ՄՈԲ-ի զինծառյողներ կան, հիմա գերեվարված են, թե շրջափակված են, պաշտոնական տեղեկատվություն չունենք: Մամուլից նկարներով տեսել են ծնողները, ահազանգել են, եղել են մարզպետի մոտ: Հիմա ցուցակն եմ ճշտում, թե որը որ դիրքերում է եղել»,- ասաց համայնքապետը:

Նա տեղեկացրեց, որ իրեն հասած տվյալներով՝ ռուսական բանակի խաղաղապահ ուժերն այս պահին իջել են այդ տարածք, որ բանակցեն գերեվարված կամ շրջափակման մեջ հայտնվածներին դուրս բերելու համար: Համայնքապետը նշեց, որ հեռախոսազանգերով փորձել են այդքանը ճշտել, պաշտոնական տեղեկություն ոչ ոք չի ասում:

«Կոնկրետ Սարապատ համայնքից 8 հոգի են: Բայց Աշոցքի համայքնապետը հիմա Արցախում է կամավորական, ես Աշոցքն էլ հետն եմ կոորդինացնում, միասին 12 հոգի»:

Ճշտող հարցին՝ որքանով է ճիշտ, որ Շիրակի մարզից գերեվարված ընդհանուր 100-150 հոգի կա, համայնքապետը նշեց՝ մարզից այդ տարածքում այդքան մարդ կա, բայց որը ինչ կարգավիճակ ունի, այս պահին ճշտվում է: «Հստակ ինֆորմացիա չունենք, զանգել ենք, ինչ հնարավոր եղել է, ճշտել ենք: Մարզպետի հետ հանդիպել ենք երեկ գիշերը, այսօր առավոտն էլ ենք հանդիպել, նա Բերձորի այդ տարածքի կոորդինացնող գեներալի հետ է զրուցել ու տեղեկացրել է, որ Մուրադովն այդ գործով զբաղվում է, բանակցություն են վարում, որ գերեվարվածներին կամ շրջափակման մեջ հայտնվածներին արգելափակումից հանեն»,- հավելեց նա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img